https://arm.sputniknews.ru/20220916/turqiajic-evrvopa-migrantnerin-aporini-teghapvokhvogh-hancavvor-canc-e-bacahajtvel-48422403.html
Թուրքիայից Եվրոպա միգրանտներին ապօրինի տեղափոխող հանցավոր ցանց է բացահայտվել
Թուրքիայից Եվրոպա միգրանտներին ապօրինի տեղափոխող հանցավոր ցանց է բացահայտվել
Sputnik Արմենիա
Չարագործները միգրանտներին հիմնականում իրաքցի և իրանցի քրդերի դիվանագիտական կեղծ անձնագրերով էին տեղափոխում։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T17:09+0400
2022-09-16T17:09+0400
2022-09-16T17:10+0400
թուրքիա
միգրանտ
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/2143/50/21435026_0:0:1600:901_1920x0_80_0_0_92a1638edadf4e64c3a0f0db27c1e561.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հանցավոր ցանց է բացահայտվել, որն ապօրինի կերպով դիվանագիտական կեղծ անձնագրերով Եվրոպա միգրանտների էր տեղափոխում։ Այս մասին ասվում է Եվրոյուստի կայքում այսօր հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։Չարագործները միգրանտներին հիմնականում իրաքցի և իրանցի քրդերի դիվանագիտական կեղծ անձնագրերով Թուրքիայից տեղափոխում էին երկու մասնավոր ինքնաթիռներով։ Յուրաքանչյուրի համար հանցագործները 20 հազարական եվրո էին վերցնում։ Միգրանտներին տեղափոխում էին եվրոպական երկրներ, որտեղ նրանք հրաժարվում էին կեղծ փաստաթղթերից և ապաստան խնդրում։Ենթադրաբար, 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր նման 5 օպերացիա է իրականացվել եվրոպական 5 երկրներում։Փաստաթղթում ասվում է, որ հանցավոր խմբավորումը կասկածվում են նաև չեկերի, ավիատոմսերի կեղծման և հյուրանոցներին վճարում չկատարելու մեջ։Չարագործներին ձերբակալել են սեպտեմբերի 13-ին։ Երկու մարդ ձերբակալվել է Բելգիայում, երեքը` Իտալիայում։ Բացի այդ իրավապահ մարմիններն առգրավվել են երկու ինքնաթիռ, 7 խուզարկություն կատարել և հայտնաբերել փաստաթղթերի կեղծման սարքեր, ինչպես նաև առգրավվել 80 հազար եվրոյի չափով դրամական միջոցներ։ Եվս 173 հազար եվրո Իտալիայում է սառեցվել։
թուրքիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2143/50/21435026_0:0:1420:1065_1920x0_80_0_0_225aacac53c4dba6ad633933cdbf8ecf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, միգրանտ, եվրոպա
Թուրքիայից Եվրոպա միգրանտներին ապօրինի տեղափոխող հանցավոր ցանց է բացահայտվել
17:09 16.09.2022 (Թարմացված է: 17:10 16.09.2022) Չարագործները միգրանտներին հիմնականում իրաքցի և իրանցի քրդերի դիվանագիտական կեղծ անձնագրերով էին տեղափոխում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հանցավոր ցանց է բացահայտվել, որն ապօրինի կերպով դիվանագիտական կեղծ անձնագրերով Եվրոպա միգրանտների էր տեղափոխում։ Այս մասին ասվում է Եվրոյուստի կայքում այսօր հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
«Եվրոյուստի և Եվրոպոլի աջակցմամբ, դատական և իրավապահ մարմիններն Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում հանցավոր ցանց են ոչնչացրել, որը ներգրավված էր կեղծ փաստաթղթերով միգրանտների ապօրինի տեղափոխման և փողերի լվացման մեջ», – նշվում է փաստաթղթում։
Չարագործները միգրանտներին հիմնականում իրաքցի և իրանցի քրդերի դիվանագիտական կեղծ անձնագրերով Թուրքիայից տեղափոխում էին երկու մասնավոր ինքնաթիռներով։ Յուրաքանչյուրի համար հանցագործները 20 հազարական եվրո էին վերցնում։ Միգրանտներին տեղափոխում էին եվրոպական երկրներ, որտեղ նրանք հրաժարվում էին կեղծ փաստաթղթերից և ապաստան խնդրում։
Ենթադրաբար, 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր նման 5 օպերացիա է իրականացվել եվրոպական 5 երկրներում։
Փաստաթղթում ասվում է, որ հանցավոր խմբավորումը կասկածվում են նաև չեկերի, ավիատոմսերի կեղծման և հյուրանոցներին վճարում չկատարելու մեջ։
Չարագործներին ձերբակալել են սեպտեմբերի 13-ին։ Երկու մարդ ձերբակալվել է Բելգիայում, երեքը` Իտալիայում։ Բացի այդ իրավապահ մարմիններն առգրավվել են երկու ինքնաթիռ, 7 խուզարկություն կատարել և հայտնաբերել փաստաթղթերի կեղծման սարքեր, ինչպես նաև առգրավվել 80 հազար եվրոյի չափով դրամական միջոցներ։ Եվս 173 հազար եվրո Իտալիայում է սառեցվել։