https://arm.sputniknews.ru/20220916/menq-unenq-anhet-kvoratsneri-iqs-qanak-andranik-qvocharjan-48389231.html
Մենք ունենք անհետ կորածների իքս քանակ. Անդրանիկ Քոչարյան
Մենք ունենք անհետ կորածների իքս քանակ. Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը նշեց, դեռ զոհերի անունները չեն հրապարակվում, քանի որ կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը մեր տնօրինման ներքո չէ։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T12:25+0400
2022-09-16T12:25+0400
2022-09-16T12:26+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
անհետ կորած
դիակ
զինծառայող
զոհ
պատերազմ
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534778_0:0:1600:901_1920x0_80_0_0_063b2a918ab55330a86d7a797e2dc8b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․Զոհված զինծառայողների թիվը կարող է փոխվել։ ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։«Մենք ունենք անհետ կորածների իքս քանակ և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի մահացածների, անհետ կորածների կամ գերեվարվածների հստակ քանակը»։Արթուր Հովհաննիսյանը հավելեց նաև, որ եթե մամուլում հայտնվեն տեղեկատվություններ, որոնք չեն համապատասխանի իրականությանը, կարժանանան իրավական խիստ գնահատականի։Իսկ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությամբ` զինծառայողների անուն– ազգանունները չեն հրապարակվում, քանի որ հաստատված զոհերի մեջ կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ մեր տնօրինման ներքո չէ։«Դա շատ բարդ խնդիր է, հիմա ենթադրենք անհետ կորածներ կան, հիմա դուք կարո՞ղ եք ասել, նրանք մահացած են, թե` ոչ։ Մենք կասենք այն ժամանակ, երբ կճշտենք։ Սա շատ պարզ տրամաբանություն է»։Նշենք, որ քիչ առաջ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զոհերի թիվը 135 է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534778_140:0:1560:1065_1920x0_80_0_0_caa3ce71ca4c2ec52f5fab6ccaf1baff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, դիակ, զինծառայող, զոհ, պատերազմ, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
անհետ կորած, դիակ, զինծառայող, զոհ, պատերազմ, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Մենք ունենք անհետ կորածների իքս քանակ. Անդրանիկ Քոչարյան
12:25 16.09.2022 (Թարմացված է: 12:26 16.09.2022) ՔՊ–ական պատգամավորը նշեց, դեռ զոհերի անունները չեն հրապարակվում, քանի որ կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը մեր տնօրինման ներքո չէ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․Զոհված զինծառայողների թիվը կարող է փոխվել։ ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք ունենք անհետ կորածների իքս քանակ և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի մահացածների, անհետ կորածների կամ գերեվարվածների հստակ քանակը»։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ մինչ այսօր չեն հրապարակվում զոհված զինծառայողների անուն– ազգանունները` ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են։ Կհրապարակվեն միայն բացառապես վերջնական ճշտված տվյալներ»։
Արթուր Հովհաննիսյանը հավելեց նաև, որ եթե մամուլում հայտնվեն տեղեկատվություններ, որոնք չեն համապատասխանի իրականությանը, կարժանանան իրավական խիստ գնահատականի։
Իսկ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությամբ` զինծառայողների անուն– ազգանունները չեն հրապարակվում, քանի որ հաստատված զոհերի մեջ կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ մեր տնօրինման ներքո չէ։
«Դա շատ բարդ խնդիր է, հիմա ենթադրենք անհետ կորածներ կան, հիմա դուք կարո՞ղ եք ասել, նրանք մահացած են, թե` ոչ։ Մենք կասենք այն ժամանակ, երբ կճշտենք։ Սա շատ պարզ տրամաբանություն է»։
Նշենք, որ քիչ առաջ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հայտարարեց, որ զոհերի թիվը 135 է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։