https://arm.sputniknews.ru/20220916/karavarutjuny-655-mln-dram-khatkacni-paterazmi-masnakicnerin-ashkhatanqi-teghavvorman-hamar-48384711.html
Կառավարությունը 65,5 մլն դրամ կհատկացնի պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար
Կառավարությունը 65,5 մլն դրամ կհատկացնի պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար
Sputnik Արմենիա
Պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման ծրագիրը կիրականացվի 200 շահառուների համար։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T12:18+0400
2022-09-16T12:18+0400
2022-09-16T12:18+0400
հհ կառավարություն
աշխատանք
պատերազմ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26917244_0:16:1600:916_1920x0_80_0_0_c3c53432b56b32a02e56503ea6358a14.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները 65,5 մլն դրամ կհատկացնեն 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար: Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում:Մասնագիտական ուսուցման ծրագրով ամսական հատկացվում է մինչև 50 հազար դրամ 5 ամիս ժամկետով, աշխատանքային պրակտիկայի ծրագրով՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով կրթաթոշակ, այսինքն ՝ 34 հազար դրամ։ Փոխհատուցման ծրագրով գործատուն օրական ստանում է մինչև 50 հազար դրամ անհրաժեշտ վճարումների (եկամտահարկի, առողջության ապահովագրության) համար։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը չզեկուցվեն։ Բոլոր հարցերն առանց զեկուցման ընդունեցին։ Կառավարության այսօրվա նիստն ավարտվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26917244_93:0:1513:1065_1920x0_80_0_0_9283e6191eba695e37a0347afdb463a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, աշխատանք, պատերազմ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
հհ կառավարություն, աշխատանք, պատերազմ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Կառավարությունը 65,5 մլն դրամ կհատկացնի պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար
Պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման ծրագիրը կիրականացվի 200 շահառուների համար։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները 65,5 մլն դրամ կհատկացնեն 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար: Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման դեպքում շահառուին և գործատուին կտրամադրվի պետական աջակցություն: Ծրագիրը կիրականացվի 200 շահառուների համար։ Մասնավորապես, մասնագիտական ուսուցում կստանա 70, աշխատանքային փորձ ձեռք կբերի 70 և գործատուին միանվագ փոխհատուցում կտրամադրվի 60 շահառուների ստաժավորման համար։
Մասնագիտական ուսուցման ծրագրով ամսական հատկացվում է մինչև 50 հազար դրամ 5 ամիս ժամկետով, աշխատանքային պրակտիկայի ծրագրով՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով կրթաթոշակ, այսինքն ՝ 34 հազար դրամ։ Փոխհատուցման ծրագրով գործատուն օրական ստանում է մինչև 50 հազար դրամ անհրաժեշտ վճարումների (եկամտահարկի, առողջության ապահովագրության) համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը չզեկուցվեն։ Բոլոր հարցերն առանց զեկուցման ընդունեցին։ Կառավարության այսօրվա նիստն ավարտվեց։