https://arm.sputniknews.ru/20220916/iravitshaky-sharunakum-e-mnal-shat-larvats-pashinjany-putinin-48380676.html
Իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված. Փաշինյանը` Պուտինին
Իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված. Փաշինյանը` Պուտինին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև ՀԱՊԿ-ին ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T10:38+0400
2022-09-16T10:38+0400
2022-09-16T10:44+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հայաստան
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռուսաստան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41061368_0:375:2974:2048_1920x0_80_0_0_76f66e8bb4fdf6364d72ac11f29e4109.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հե, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Տեղեկացվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նշվում է, որ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն` մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով այսօր երեկոյան Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։ՀՀ–ն դիմել է նաև ՌԴ-ին ու ՄԱԿ ԱԽ, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41061368_83:0:2814:2048_1920x0_80_0_0_0703ccd5332a3a9e808f8c9315c4f909.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան
Իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված. Փաշինյանը` Պուտինին
10:38 16.09.2022 (Թարմացված է: 10:44 16.09.2022) Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև ՀԱՊԿ-ին ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հե, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ երեկ
հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն` մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով այսօր երեկոյան Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
ՀՀ–ն դիմել է նաև ՌԴ-ին ու ՄԱԿ ԱԽ, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։