https://arm.sputniknews.ru/20220916/hh-zun-karvogh-e-stugel-teghekutjuny-andranik-qvocharjany-hnaravvor-nvor-sadranqi-masin-48387163.html
ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին
ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին
Sputnik Արմենիա
Ըստ Անդրանիկ Քոչարյանի պետք է գտնել այն ռեսուրսները որոնք կկանխեն զարգացումները Նախիջևանի ուղղությամբ պատրաստվելիք հնարավոր սադրանքների դեպքում։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T11:49+0400
2022-09-16T11:49+0400
2022-09-16T12:00+0400
անդրանիկ քոչարյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
նախիջևան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49274854_0:0:1601:901_1920x0_80_0_0_a9f7225ad52e1d00334d3c654ba8aa00.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի։ Անհրաժեշտության դեպքում էլ պետք է գտնվեն այն ռեսուրսները և կառավարման հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ։Քոչարյանը հավելեց նաև, որ զգոնությունը կորցնել պետք չէ։Նշենք, որ Հայաստանի դիմումի համաձայն հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ նիստում երեկ ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։«Հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել հարձակման աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի կողմից, իր նպատակին հասնելու և Հայաստանով էքստերիտորիալ միջանցք բացելու համար», – հայտարարեց Մարգարյանը։Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ–ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
նախիջևան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49274854_0:0:1423:1067_1920x0_80_0_0_59b43da5045bfe16133da90b6a72d9a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, հայաստան, նախիջևան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
անդրանիկ քոչարյան, հայաստան, նախիջևան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին
11:49 16.09.2022 (Թարմացված է: 12:00 16.09.2022) Ըստ Անդրանիկ Քոչարյանի պետք է գտնել այն ռեսուրսները որոնք կկանխեն զարգացումները Նախիջևանի ուղղությամբ պատրաստվելիք հնարավոր սադրանքների դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի։ Անհրաժեշտության դեպքում էլ պետք է գտնվեն այն ռեսուրսները և կառավարման հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ։
Քոչարյանը հավելեց նաև, որ զգոնությունը կորցնել պետք չէ։
Նշենք, որ Հայաստանի դիմումի համաձայն հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ նիստում երեկ ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր
Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։
«Հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել հարձակման աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի կողմից, իր նպատակին հասնելու և Հայաստանով էքստերիտորիալ միջանցք բացելու համար», – հայտարարեց Մարգարյանը։
Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ–ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ այդ հարցով 2 քննարկում ա
րդեն կայացել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։