https://arm.sputniknews.ru/20220916/hajastanum-khimnen-snndamterqi-katarelagvortsvats-pvordzarkman-referens-labvoratvorianer-48402048.html
Հայաստանում կհիմնեն սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ
Հայաստանում կհիմնեն սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ
Sputnik Արմենիա
Ռեֆերենս լաբորատորիաները կհերքեն կամ կհաստատեն այլ լաբորատորիաների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T13:15+0400
2022-09-16T13:15+0400
2022-09-16T13:17+0400
լաբորատորիա
սննդամթերք
հհ կառավարություն
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26216133_0:64:1200:739_1920x0_80_0_0_75dc7d8704adcc05a3c439540fba676e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ կհիմնեն։ Նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Տնտեսվարողներ կան, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել. ՍԱՏՄ ղեկավարԱյդպիսի լաբորատորիաները նշանակվում են լիազորված մարմինների կողմից ապրանքների (պարենային և ոչ պարենային) կրկնակի վերլուծության համար։ Դրանց նպատակն է տնտեսվարողներին հնարավորություն տալ բողոքարկել սովորական լաբորատորիայում կատարված վերլուծությունը։Այս պահին Հայաստանում նման լաբորատորիաներ չկան, ուստի բողոքարկման հնարավորություն չկա։Լաբորատորիաներին այդ կարգավիճակը կշնորհի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Սպանդանոցների տերերը վաճառո՞ւմ են «5-րդ ձևը». ՍԱՏՄ-ն խստացնելու է ստուգումներըԴրա համար ռեֆերենս լաբորատորիաները պետք է հավատարմագրվեն ISO 17025-ի պահանջներին համապատասխան և ազգային չափանիշներին նույնպես համապատասխանեն։Այդ լաբորատորիները պետք է ներառված լինեն Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, ունենան ռեֆերենս գործունեության ոլորտում համապատասխանության գնահատման առնվազն 5 տարվա փորձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26216133_141:0:1126:739_1920x0_80_0_0_1b3beab8f15c038e8fe8058d9016a010.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաբորատորիա, սննդամթերք, հհ կառավարություն, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
լաբորատորիա, սննդամթերք, հհ կառավարություն, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Հայաստանում կհիմնեն սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ
13:15 16.09.2022 (Թարմացված է: 13:17 16.09.2022) Ռեֆերենս լաբորատորիաները կհերքեն կամ կհաստատեն այլ լաբորատորիաների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում սննդամթերքի կատարելագործված փորձարկման ռեֆերենս լաբորատորիաներ կհիմնեն։ Նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդպիսի լաբորատորիաները նշանակվում են լիազորված մարմինների կողմից ապրանքների (պարենային և ոչ պարենային) կրկնակի վերլուծության համար։ Դրանց նպատակն է տնտեսվարողներին հնարավորություն տալ բողոքարկել սովորական լաբորատորիայում կատարված վերլուծությունը։
Ռեֆերենս լաբորատորիաները կհերքեն կամ կհաստատեն այլ լաբորատորիաների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները։
Այս պահին Հայաստանում նման լաբորատորիաներ չկան, ուստի բողոքարկման հնարավորություն չկա։
Լաբորատորիաներին այդ կարգավիճակը կշնորհի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Դրա համար ռեֆերենս լաբորատորիաները պետք է հավատարմագրվեն ISO 17025-ի պահանջներին համապատասխան և ազգային չափանիշներին նույնպես համապատասխանեն։
Այդ լաբորատորիները պետք է ներառված լինեն Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, ունենան ռեֆերենս գործունեության ոլորտում համապատասխանության գնահատման առնվազն 5 տարվա փորձ։