https://arm.sputniknews.ru/20220916/gnel-sanvosjann-ajcelel-e-adrbejani-hardzakumic-tuzhats-marzer-vnasnery-gujqagrvum-en-48440677.html
Գնել Սանոսյանն այցելել է Ադրբեջանի հարձակումից տուժած մարզեր. վնասները գույքագրվում են
Գնել Սանոսյանն այցելել է Ադրբեջանի հարձակումից տուժած մարզեր. վնասները գույքագրվում են
Sputnik Արմենիա
Նախարարը մարզպետների, համայնքապետների հետ քննարկել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու հարցերը։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T19:08+0400
2022-09-16T19:08+0400
2022-09-16T19:29+0400
գնել սանոսյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48441222_0:0:2048:1153_1920x0_80_0_0_d099df3854c79a89e53f379d35e3f383.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 15-ին ու 16-ին այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի` Ադրբեջանի հարձակումներից տուժած բնակավայրեր։Նախարարությունից հայտնում են, որ Սանոսյանը մարզպետների, համայնքապետների հետ քննարկել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու հարցերը։Այցի ընթացքում գույքագրվել են նաև վնասները։ Նախնական տվյալներով` Սոթքում, Կութում ու Ջերմուկում վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ ԱԻ նախարարն այցելել է հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքՍիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, շտապօգնության 2 մեքենա։Ինչպես արդեն հայտնել ենք` երեք մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որից 60-ը` ամբողջությամբ։ Ջերմուկում վնասվել է 3 հյուրատուն, 1 առողջարան, ինչպես նաև` Ջերմուկի ճոպանուղին։Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չեն հասցրել։Նախարարությունից հայտնում են, որ վնասներն այսքանով չեն սահմանափակվում, առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48441222_0:0:2048:1536_1920x0_80_0_0_6a9ddeaa51d38b974312035db2fd7c5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
գնել սանոսյան , ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Գնել Սանոսյանն այցելել է Ադրբեջանի հարձակումից տուժած մարզեր. վնասները գույքագրվում են
19:08 16.09.2022 (Թարմացված է: 19:29 16.09.2022) Նախարարը մարզպետների, համայնքապետների հետ քննարկել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 15-ին ու 16-ին այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի` Ադրբեջանի հարձակումներից տուժած բնակավայրեր։
Նախարարությունից հայտնում են, որ Սանոսյանը մարզպետների, համայնքապետների հետ քննարկել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու հարցերը։
Այցի ընթացքում գույքագրվել են նաև վնասները։ Նախնական տվյալներով` Սոթքում, Կութում ու Ջերմուկում վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։
Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, շտապօգնության 2 մեքենա։
Ինչպես արդեն հայտնել ենք` երեք մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որից 60-ը` ամբողջությամբ։ Ջերմուկում վնասվել է 3 հյուրատուն, 1 առողջարան, ինչպես նաև` Ջերմուկի ճոպանուղին։
Նախարարությունից հայտնում են, որ վնասներն այսքանով չեն սահմանափակվում, առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։