00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես սա անպատիժ չեմ թողելու». դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին

© Photo : Facebook / Саят ШиринянՍայաթ Շիրինյան
Սայաթ Շիրինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Սայաթ Շիրինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շիրինյանը նշեց, որ ի սկզբանե պարզ էր` շինծու գործ էր, որը հարուցվել էր ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին։
«Դատարանը որոշեց ճանաչել Սայաթ Շիրինյանի անմեղությունը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառով»,–ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Yerevan.today-ի հետ զրույցում Շիրինյանը նշեց, որ ի սկզբանե պարզ էր` շինծու գործ էր, որը հարուցվել էր ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի վրա։
«1 տարի 9 ամիս տևեց այս ամենը, և այդ ընթացքում ինձ նաև ազատությունից են զրկել։ Ես վրեժ եմ լուծելու նրանցից` քննիչից և ցուցմունք տվողից, այսինքն` պայքարելու եմ, որ նստեն, սա անպատիժ չեմ թողելու։ Դատավորի դեմ էլ ճնշումներ եղել են, սակայն նա կուլ չի գնացել դրանց»,–ասաց Շիրինյանը։
Հիշեցնենք, որ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
ՔԿ–ն 2020-ի դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը «Ֆեյսբուքում» բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չէ»,– գրել էր Շիրինյանը։
2020 թ–ի դեկտեմբերի 22-ին գրառման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Անցյալ տարի դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։
Լրահոս
0