https://arm.sputniknews.ru/20220916/chi-bacarvum-vor-adrbejani-zu-i-kazmum-vardzkanner-ahabekchakan-khmber-kan-ohanjan-48421149.html
Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբեր կան. Օհանյան
Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբեր կան. Օհանյան
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին վարժեցնում են խոշտանգելուն ու վախ սերմանելուն։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T16:41+0400
2022-09-16T16:41+0400
2022-09-16T16:43+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սեյրան օհանյան
ադրբեջան
հայաստան
պատերազմ
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48144551_0:15:1600:915_1920x0_80_0_0_6619435359b4030ec7a1d4bfdd582f30.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբավորումներ կան։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Նրա խոսքով` ադրբեջանցիները շարունակում են վայրագություններ անել` Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին սովորեցնում են խոշտանգելուն, վախ սերմանելուն։Օհանյանը նշում է, որ մեր խնդիրը ոչ թե անընդհատ զիջումների գնալն է, այլ շարժում իրականացնելը` պետք է ատամ ցույց տալ բոլորին, ովքեր անվտանգության խնդիրների համար պատասխանատու են։ Առաջին հերթին, ըստ նրա, մենք մեր դիմադրողականությունը պետք է բարձրացնենք։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի. Սեյրան ՕհանյանՍեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48144551_109:0:1532:1067_1920x0_80_0_0_0281685f7fbfbf755ec70bfd3c6687dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, ադրբեջան, հայաստան, պատերազմ, հայ-ադրբեջանական
սեյրան օհանյան, ադրբեջան, հայաստան, պատերազմ, հայ-ադրբեջանական
Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբեր կան. Օհանյան
16:41 16.09.2022 (Թարմացված է: 16:43 16.09.2022) Սեյրան Օհանյանը նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին վարժեցնում են խոշտանգելուն ու վախ սերմանելուն։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբավորումներ կան։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Վերջին տեսագրություններից մեկի ժամանակ արաբերեն խոսակցություն կա։ Համենայն դեպս, բոլորն Ադրբեջանի բանակի համազգեստով են,, և ամեն ինչի պատասխանատուն Ադրբեջանն է»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` ադրբեջանցիները շարունակում են վայրագություններ անել` Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին սովորեցնում են խոշտանգելուն, վախ սերմանելուն։
Օհանյանը նշում է, որ մեր խնդիրը ոչ թե անընդհատ զիջումների գնալն է, այլ շարժում իրականացնելը` պետք է ատամ ցույց տալ բոլորին, ովքեր անվտանգության խնդիրների համար պատասխանատու են։ Առաջին հերթին, ըստ նրա, մենք մեր դիմադրողականությունը պետք է բարձրացնենք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ
հայկական կողմն ունի 135 զոհ։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։