00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Զախարովան ասել է, թե ինչ է արվում Հայաստանի սահմանին իրավիճակը կարգավորելու համար

© Photo : press office of MFA of RFՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան իրավիճակը կարգավորելու համար սերտ կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարին տարածաշրջան ուղարկելը ՀԱՊԿ-ի հնարավորությունների էական օգտագործումն է։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով այն հարցին, թե որքան պետք է սրվի իրավիճակը, որ ՀԱՊԿ-ը գործի դնի իր մեխանիզմները, Զախարովան նշել է, որ այդ հարցը պետք է ուղղվի ոչ միայն Ռուսաստանին:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
«Վստահ եմ, որ այդ հարցը պետք է ուղղվի ոչ միայն Ռուսաստանին, մի պարզ պատճառով՝ վերջին երկու տարվա ընթացքում հենց մեր երկիրն է հսկայական ջանքեր գործադրել բազմամյա հնացած ճգնաժամը լուծելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դա արվել է ոչ թե թղթի վրա, և ոչ միայն քաղաքական հռչակագրերի ու հայտարարությունների տեսքով, այլ նաև ռուս սահմանապահների ներդրմամբ, Երևանի ու Բաքվի հետ փոխգործակցությամբ Մոսկվայի տնտեսական հնարավորությունների կիրառմամբ: Զախարովան հավելել է, որ դա միջոցառումների մի ամբողջ համալիր է։
«Ես հասկանում եմ, որ երբ խոսքը ծանր և պայթյունավտանգ իրավիճակների մասին է, երբ ողբերգական հետևանքներ կան, բոլորն ուզում են լինի մի «կախարդական փայտիկ», որի հպմամբ ամեն ինչ կկարգավորվի։ Բայց այդպես միայն հեքիաթներում է լինում», - ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի խնդիրը մի շարք ուղղություններով աշխատելն է, այդ աշխատանքը պետք է միասնական արդյունք դառնա։ Այդ աշխատանքի ուղղությունները նշված են։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում իրադրության սրման թեման կլինի ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Սամարղանդում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ուշադրության կենտրոնում:
Զախարովան ավելացրել է, որ իրավիճակի կարգավորման համար էական քայլեր են ձեռնարկվում նաև պաշտպանության նախարարության, Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության միջոցով: Ռուս զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ հրադադարի հասնելու և հայ ու ադրբեջանցի զինծառայողների ելման դիրքեր վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Լրահոս
0