https://arm.sputniknews.ru/20220915/pashinjann-akh-nist-e-hravirel-masnakcel-en-naev-hajastani-ev-arcakhi-nakhagahnery-48347375.html
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել. մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի նախագահները
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել. մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի նախագահները
Sputnik Արմենիա
ԱԽ նիստում ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T15:43+0400
2022-09-15T15:43+0400
2022-09-15T16:31+0400
անվտանգության խորհուրդ
նիկոլ փաշինյան
արցախ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
կրակոց
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48346930_0:166:1600:1066_1920x0_80_0_0_3152492d6b90ef8b6012a504ad74998e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայութոյւնը։Նշվում է, որ բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:Նիստին քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը, ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը:Նշվում է, որ ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայելու համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նիստին Փաշինյանի` «եթե Հայաստանի 29 800 ք/կմ փրկող փաստաթուղթ կլինի, կստորագրեմ» ասվածից ժամեր անց Արցախի նախագահ Հարությունյանը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը միայն կարող է որոշել Արցախի ճակատագիրը, և Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48346930_96:0:1517:1066_1920x0_80_0_0_126375d3ad94837005516dd86b50ad63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության խորհուրդ, նիկոլ փաշինյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, կրակոց
անվտանգության խորհուրդ, նիկոլ փաշինյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, կրակոց
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել. մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի նախագահները
15:43 15.09.2022 (Թարմացված է: 16:31 15.09.2022) ԱԽ նիստում ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն, տեղեկացնում է
վարչապետի մամուլի ծառայութոյւնը։
Նշվում է, որ բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նիստին քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը, ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը:
Նշվում է, որ ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայելու համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նիստին Փաշինյանի` «եթե Հայաստանի 29 800 ք/կմ փրկող փաստաթուղթ կլինի, կստորագրեմ» ասվածից ժամեր անց Արցախի նախագահ Հարությունյանը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը միայն կարող է որոշել Արցախի ճակատագիրը, և Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: