00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԱԿ-ից հույս են հայտնել, որ Երևանը և Բաքուն կհարգեն հրադադարի ռեժիմը

© AP Photo / Petros KaradjiasՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան։ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան։. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 14-ին ձեռք բերված հրադադարը կպահպանվի։ Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան։
«Անցած գիշեր հայտարարվեց, որ տեղի ժամանակով ժամը 20:00-ից հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մենք ողջունում ենք այս համաձայնությունը և հուսով ենք, որ հրադադարը կհարգվի», - ասել է Յանչան։
Նա հավելել է, որ կազմակերպությունը լիովին աջակցում է Ռուսաստանիև ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման։ Դրանք կարող են հիմք դնել երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու համար:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ընդգծում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում կողմերի սահմանազատման և սահմանազատման հարցերում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը։
Յանչան հավելել է, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել էսկալացիայի համար միմյանց մեղադրող Երևանի և Բաքվի պնդումները, քանի որ նման մանդատ չունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Լրահոս
0