https://arm.sputniknews.ru/20220915/hh-taratsqajin-ambvoghjakanutjuny-sakarkman-ararka-che-papikjany-khvosel-e-qvolin-qahlini-het-48356122.html
ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ. Պապիկյանը խոսել է Քոլին Քահլի հետ
ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ. Պապիկյանը խոսել է Քոլին Քահլի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալը կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու անհրաժեշտությունը: 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T18:08+0400
2022-09-15T18:08+0400
2022-09-15T18:47+0400
սուրեն պապիկյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ամն
հայաստան
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47947801_51:0:953:507_1920x0_80_0_0_cff6da0eb3c76ea3ff8ef3ed5cdcb1f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին Պապիկյանը հայտնել է իր «Ֆեյսբուքի» էջում։Նախարարը Քոլին Քահլին շնորհակալություն է հայտնել իրավիճակին արագ արձագանքելու համար:Տեղեկացվում է, որ Քոլին Քահլն իր հերթին կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը:Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47947801_200:0:876:507_1920x0_80_0_0_1485e186b93b2276cca50c9b06400929.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, ամն, հայաստան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գնդակոծություն
սուրեն պապիկյան, ամն, հայաստան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գնդակոծություն
ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չէ. Պապիկյանը խոսել է Քոլին Քահլի հետ
18:08 15.09.2022 (Թարմացված է: 18:47 15.09.2022) ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալը կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին Պապիկյանը հայտնել է իր «
Ֆեյսբուքի» էջում։
«Քոլին Քահլին եմ ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը»,–ասված է գրառման մեջ:
Նախարարը Քոլին Քահլին շնորհակալություն է հայտնել իրավիճակին արագ արձագանքելու համար:
Տեղեկացվում է, որ Քոլին Քահլն իր հերթին կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը:
Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: