https://arm.sputniknews.ru/20220915/hapk-miacjal-shtabi-ghekavarn-ajsor-erekvojan-kzhamani-erevan-48323476.html
Անատոլի Սիդորովն այսօր երեկոյան կժամանի Երևան, ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա
Անատոլի Սիդորովն այսօր երեկոյան կժամանի Երևան, ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա
Sputnik Արմենիա
Սիդորովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելու վերաբերյալ խոսք դեռ չկա։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T11:48+0400
2022-09-15T11:48+0400
2022-09-15T12:52+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
հայաստան և հապկ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2192/60/21926000_0:0:3016:1697_1920x0_80_0_0_e4c60dd8e0ac6588098e1e6b556e2d52.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն իր գլխավորած խմբի հետ միասին այսօր երեկոյան կժամանի Երևան։ Այս մասին Սիդորովը հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։Նա շեշտեց, որ խմբում ընդգրկված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։ ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստան ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Սիդորովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելու վերաբերյալ խոսք դեռ չկա։ Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ, կարծում եմ, մոտ ապագայում խոսք չկա»,-ասել է նա:Ճշգրտող հարցին, թե պատրաստ է արդյոք ՀԱՊԿ-ը առհասարակ ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, Սիդորովը պատասխանել է, որ ռազմական մասնագետների առաքելությունը կազմվում է իրավիճակը վերլուծելու համար, և ոչ թե գաղտնի, այլ Հայաստանի ղեկավարության հետ համատեղ: Պետք է հասկանալ պատճառները և ուղիները, որոնք պետք է առաջարկել Հավաքական անվտանգության խորհրդին առաքելության արդյունքների հիման վրա։ Այնուհետև որոշում կկայացնեն անդամ երկրների ղեկավարները, հավելել է նա։Այս պահին, հավելել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը, վաղ է խոսել առաքելության աշխատանքի մասին, քանի դեռ այն դեռ չի սկսվել:Այցի արդյունքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի հանրությանը և պետությունների ղեկավարներին:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։ՀՀ–ն դիմել է նաև ՌԴ-ին ու ՄԱԿ ԱԽ, որտեղ այդ հարցով մեկ քննարկում արդեն կայացել է, հաջորդը նախատեսված է այսօր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2192/60/21926000_247:0:2978:2048_1920x0_80_0_0_c066f113a892d5a4f6c05e607b1ebe1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան և հապկ, ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան և հապկ, ռուսաստան
Անատոլի Սիդորովն այսօր երեկոյան կժամանի Երևան, ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա
11:48 15.09.2022 (Թարմացված է: 12:52 15.09.2022) Սիդորովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելու վերաբերյալ խոսք դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն իր գլխավորած խմբի հետ միասին այսօր երեկոյան կժամանի Երևան։ Այս մասին Սիդորովը հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։
«Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այժմ մասնակցում է միջազգային այլ լուրջ միջոցառումների, մասնավորապես, հրավիրված է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ուստի նրա մեկնումը և ժամանումը Հայաստանի ավելի ուշ կլինի։ Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է միացյալ շտաբի պետին, ապա մեր այսօրվա միջոցառման ավարտից հետո ես գնում եմ օդանավակայան` միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ ուղևորվում եմ Հայաստան»,– ասաց Սիդորովը։
Նա շեշտեց, որ խմբում ընդգրկված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։ ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստան ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սիդորովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելու վերաբերյալ խոսք դեռ չկա։
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ, կարծում եմ, մոտ ապագայում խոսք չկա»,-ասել է նա:
Ճշգրտող հարցին, թե պատրաստ է արդյոք ՀԱՊԿ-ը առհասարակ ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, Սիդորովը պատասխանել է, որ ռազմական մասնագետների առաքելությունը կազմվում է իրավիճակը վերլուծելու համար, և ոչ թե գաղտնի, այլ Հայաստանի ղեկավարության հետ համատեղ: Պետք է հասկանալ պատճառները և ուղիները, որոնք պետք է առաջարկել Հավաքական անվտանգության խորհրդին առաքելության արդյունքների հիման վրա։ Այնուհետև որոշում կկայացնեն անդամ երկրների ղեկավարները, հավելել է նա։
«Հնարավոր է՝ քննարկվի խաղաղապահների ուղարկումը, հնարավոր է՝ պարենամթերքի, կամ էլ գուցե ասեն. «Կեցցեն, ինքնուրույն հաղթահարեցին առաջադրված խնդիրը»։ Կարող եմ միայն ասել, որ անընդհատ սահմանի սահմանազատման հարց է առաջանում, որը լուծում է պահանջում»,-հայտարարել է Սիդորովը:
Այս պահին, հավելել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը, վաղ է խոսել առաքելության աշխատանքի մասին, քանի դեռ այն դեռ չի սկսվել:
Այցի արդյունքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի հանրությանը և պետությունների ղեկավարներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
ՀՀ–ն դիմել է նաև ՌԴ-ին ու ՄԱԿ ԱԽ, որտեղ այդ հարցով մեկ քննարկում արդեն կայացել է, հաջորդը նախատեսված է այսօր։