https://arm.sputniknews.ru/20220915/hakarakvordi-bari-kamqi-kam-pajmanavvorvatsutjan-vra-hujs-dnel-chenq-karvogh-alen-simvonjan-48350144.html
Հակառակորդի բարի կամքի կամ պայմանավորվածության վրա հույս դնել չենք կարող. Ալեն Սիմոնյան
Հակառակորդի բարի կամքի կամ պայմանավորվածության վրա հույս դնել չենք կարող. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը նշում է, որ որևիցե բնակավայրում ադրբեջանական կողմի խորացում չի եղել` հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T16:29+0400
2022-09-15T16:29+0400
2022-09-15T16:30+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48203295_0:162:1600:1062_1920x0_80_0_0_ac7586578e6bda9fede47488d2ca30e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման և հակառակորդի բարի կամքի կամ որևէ պայմանավորվածության վրա հույս դնել չենք կարող։ Ազգային ժողովում որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ինչ վերաբերում է որևէ տարածք ադրբեջանական կողմին զիջելուն` Սիմոնյանը նշեց, թե որևիցե բնակավայրում ադրբեջանական կողմի խորացում չի եղել` հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, այսինքն` հարձակումն էլ եղել է դիրքերի ուղղությամբ։ Նրա խոսքով` կան տեղեր, որ հայկական կողմը դիրքը հետ է վերցրել, կան տեղեր էլ` թշնամին է հաջողության հասել։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում երեկ հայտնել էր` եթե ադրբեջանական ԶՈւ-ն նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք էր օկուպացրել մեր երկրից, ապա այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կմ են օկուպացրել:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48203295_60:0:1480:1065_1920x0_80_0_0_15905bfe6c16be0b30304b2842089443.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Հակառակորդի բարի կամքի կամ պայմանավորվածության վրա հույս դնել չենք կարող. Ալեն Սիմոնյան
16:29 15.09.2022 (Թարմացված է: 16:30 15.09.2022) ԱԺ նախագահը նշում է, որ որևիցե բնակավայրում ադրբեջանական կողմի խորացում չի եղել` հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման և հակառակորդի բարի կամքի կամ որևէ պայմանավորվածության վրա հույս դնել չենք կարող։ Ազգային ժողովում որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Այս պահին, սակայն, հարաբերական անդորր է, որևէ գործողություն չկա։ Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարում են ունեցել Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն. սա շատ ողջունելի է»,–ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է որևէ տարածք ադրբեջանական կողմին զիջելուն` Սիմոնյանը նշեց, թե որևիցե բնակավայրում ադրբեջանական կողմի խորացում չի եղել` հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, այսինքն` հարձակումն էլ եղել է դիրքերի ուղղությամբ։ Նրա խոսքով` կան տեղեր, որ հայկական կողմը դիրքը հետ է վերցրել, կան տեղեր էլ` թշնամին է հաջողության հասել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում երեկ հայտնել էր` եթե ադրբեջանական ԶՈւ-ն նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք էր օկուպացրել մեր երկրից, ապա այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կմ են օկուպացրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: