https://arm.sputniknews.ru/20220915/ghazakhstani-agnn-herqel-e-hapkic-durs-galu-lury-48358600.html
Ղազախստանի ԱԳՆ–ն հերքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու լուրը
Ղազախստանի ԱԳՆ–ն հերքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու լուրը
Sputnik Արմենիա
Ղազախստանը կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած, դրա ակտիվ մասնակիցն է։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T18:47+0400
2022-09-15T18:47+0400
2022-09-15T18:51+0400
ղազախստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/05/27825299_0:160:3073:1888_1920x0_80_0_0_238d821f9623adbec227096fca320ba5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի արտգործնախարարությունը հերքել է ՀԱՊԿ–ին անդամակցությունը կասեցնելու մասին շրջանառվող տեղեկությունները։Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարարության աջակցմամբ ստեղծված stopfake.kz կայքի տվյալներով` սոցցանցերում և մեսենջերներում հաղորդագրություններ են տարածվում առ այն, որ 2023 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախատեսում է կասեցնել ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը։Նշվում է, որ Ղազախստանը կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած, դրա ակտիվ մասնակիցն է։«ՀԱՊԿ–ին անդամակցությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին», – պարզաբանում է գերատեսչությունը։Ինչպես նշել է ԱԳՆ–ն, Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն իրավաբանորեն պարտադրվող անվտանգության ապահովման երաշխիքներ է նախատեսում իր մասնակից պետությունների համար, այդ թվում նաև Ղազախստանի համար։Ղազախստանում այլ շահեր էին. Եղոյանը` ՀԱՊԿ–ի արձագանքի մասինԲացի այդ, ՀԱՊԿ–ի շրջանակում հմտություններ են մշակվում միջազգային ահաբեկչությանը, ապօրինի միգրացիային, թմրանյութերի ապօրինի շրջանառմանը, անդրսահմանային հանցավորությանը, տեղեկատվական ոլորտում առկա սպառնալիքներին համատեղ հակազդելու համար։ Այդպիսով, ընդգծել է ԱԳՆ–ն, ՀԱՊԿ–ի շրջանակում համագործակցությունը Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, կազմակերպությանը հանրապետության մասնակցությունը նախատեսվում է Ղազախստանի երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերով։Ներկա պահին ՀԱՊԿ անդամ են 6 պետություններ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։Ղրղզստանում անցկացվել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Կոբալտ-2022» զորավարժությունները
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/05/27825299_170:0:2901:2048_1920x0_80_0_0_3725db43a653586c599b9dd044eaa866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ
ղազախստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ
Ղազախստանի ԱԳՆ–ն հերքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու լուրը
18:47 15.09.2022 (Թարմացված է: 18:51 15.09.2022) Ղազախստանը կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած, դրա ակտիվ մասնակիցն է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի արտգործնախարարությունը հերքել է ՀԱՊԿ–ին անդամակցությունը կասեցնելու մասին շրջանառվող տեղեկությունները։
Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարարության աջակցմամբ ստեղծված stopfake.kz կայքի տվյալներով` սոցցանցերում և մեսենջերներում հաղորդագրություններ են տարածվում առ այն, որ 2023 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախատեսում է կասեցնել ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը։
«Առանձին սոցցանցերում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Ղազախստանը նախատեսում է դուրս գալ ՀԱՊԿ–ից, բացարձակ ֆեյք է և իրականությանը չի համապատասխանում», –տեղեկանում ենք ԱԳՆ–ի կայքում այսօր հրապարակված հաղորդագրությունից։
Նշվում է, որ Ղազախստանը կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած, դրա ակտիվ մասնակիցն է։
«ՀԱՊԿ–ին անդամակցությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին», – պարզաբանում է գերատեսչությունը։
Ինչպես նշել է ԱԳՆ–ն, Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն իրավաբանորեն պարտադրվող անվտանգության ապահովման երաշխիքներ է նախատեսում իր մասնակից պետությունների համար, այդ թվում նաև Ղազախստանի համար։
Բացի այդ, ՀԱՊԿ–ի շրջանակում հմտություններ են մշակվում միջազգային ահաբեկչությանը, ապօրինի միգրացիային, թմրանյութերի ապօրինի շրջանառմանը, անդրսահմանային հանցավորությանը, տեղեկատվական ոլորտում առկա սպառնալիքներին համատեղ հակազդելու համար։ Այդպիսով, ընդգծել է ԱԳՆ–ն, ՀԱՊԿ–ի շրջանակում համագործակցությունը Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, կազմակերպությանը հանրապետության մասնակցությունը նախատեսվում է Ղազախստանի երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերով։
«Ընդհանուր առմամբ` միանշանակ կարելի է հայտարարել, որ Ղազախստանը չի դիտարկում ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ներկա պահին ՀԱՊԿ անդամ են 6 պետություններ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։