https://arm.sputniknews.ru/20220915/chentarkvel-hakairavakan-qajleri-drdvogh-kvocheri-gvortsvoghutjunneri-vostikanutjan-kvochy-48354710.html
Չենթարկվել հակաիրավական քայլերի դրդող կոչերի, գործողությունների. ոստիկանություն
Չենթարկվել հակաիրավական քայլերի դրդող կոչերի, գործողությունների. ոստիկանություն
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հորդորում է ակցիաների ընթացքում ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T17:47+0400
2022-09-15T17:47+0400
2022-09-15T17:59+0400
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48273627_0:119:1600:1019_1920x0_80_0_0_662761c96f3ee4ab3802f030f0a487ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը համաքաղաքացիներին կոչ է անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Շեշտվում է, որ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։Ավելի ուշ, երբ այս հայտարարությունը լսած քաղաքացիներն արդեն բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներում, Փաշինյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ` «Ֆեյսբուքում» գրելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։Վարչապետից հետո նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԱԽ-ը, ԱԱԾ-ն, ԱԺ նախագահն ու իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչներ։Այդ ընթացքում Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց պահանջում էին նրա հրաժարականը։ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս միացան բողոքի ակցիաներին ու խոստացան` եթե ՔՊ 18 պատգամավորներ կմիանան իրենց, պատրաստ են սկսել վարչապետի ինպիչմենտի գործընթացը։ Այս հայտարարությունից հետո նրանք մտան ԱԺ` այն իրականացնելու խոստումով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48273627_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d6a80f6d00728780f448e0d776a7297c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, հանրահավաք
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, հանրահավաք
Չենթարկվել հակաիրավական քայլերի դրդող կոչերի, գործողությունների. ոստիկանություն
17:47 15.09.2022 (Թարմացված է: 17:59 15.09.2022) Ոստիկանությունը հորդորում է ակցիաների ընթացքում ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը համաքաղաքացիներին կոչ է անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Տեղեկությունը
հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:
Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, երբ այս հայտարարությունը լսած քաղաքացիներն արդեն բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներում,
Փաշինյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ` «Ֆեյսբուքում» գրելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։
Վարչապետից հետո նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԱԽ-ը,
ԱԱԾ-ն, ԱԺ նախագահն ու իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչներ։
Այդ ընթացքում Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց պահանջում էին նրա հրաժարականը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս
միացան բողոքի ակցիաներին ու խոստացան` եթե ՔՊ 18 պատգամավորներ կմիանան իրենց, պատրաստ են սկսել վարչապետի ինպիչմենտի գործընթացը։ Այս հայտարարությունից հետո նրանք մտան ԱԺ` այն իրականացնելու խոստումով։