https://arm.sputniknews.ru/20220915/azgajin-zhvoghvovi-darpasnern-aravvotjan-zvodel-en-tesanjut-48314774.html
Ազգային ժողովի դարպասներն առավոտյան զոդել են. տեսանյութ
Ազգային ժողովի դարպասներն առավոտյան զոդել են. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ներկա պահին խորհրդարանի շենքը շրջապատված է մեծ թվով ոստիկանական ուժերով։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T09:56+0400
2022-09-15T09:56+0400
2022-09-15T09:56+0400
հանրահավաք
աժ (ազգային ժողով)
երևան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48314210_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e076425d40ce9118ef2c2f3e176f74c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի Բաղրամյան պողոտային հարող հատվածում իրականացվում են մետաղյա ցանկապատի ամրացման ու ճաղավանդակների զոդման աշխատանքներ։Այդ գործողությունը Բաղրամյան պողոտայում արձանագրել է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ներկա պահին խորհրդարանի շենքը շրջապատված է մեծ թվով ոստիկանական ուժերով։ԱԺ–ի մոտ են հավաքվում նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները։Սեպտեմբերի 14-ին Բաղրամյան պողոտայում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, որոնք այստեղ էին եկել ՀՀ վարչապետի խորհրդարանում արված այն արտահայտությունից հետո, որ ինքը պատրաստ է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն ստանա։Ավելի ուշ Բաղրամյան պողոտա եկան նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնք վստահեցրեցին, որ պատրաստ են սկսել իմպիչմենտի գործընթացը, ունեն իրենց խմբակցությունների 35 անդամների ստորագրությունները, բայց գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է նաև ՔՊ–ի առնվազն 18 պատգամավորի ստորագրություն։Ընդդիմության ներկայացուցիչները ԱԺ Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքից մտան ԱԺ, իրենց խոսքով` տեղում ՔՊ–ի անդամներին սպասելու ու նրանց հետ բանակցելու համար։Կեսգիշերից ժամեր անց ինքնաբուխ հանրահավաքը դադարեցվեց` այսօր շարունակլու պայմանով։Նշենք, որ նույն պահանջով երեկ ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Գյումրիում ու Ստեփանակերտում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48314210_110:0:1550:1080_1920x0_80_0_0_9ca6e384af73759404bb72e559457961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, աժ (ազգային ժողով), երևան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հանրահավաք, աժ (ազգային ժողով), երևան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ազգային ժողովի դարպասներն առավոտյան զոդել են. տեսանյութ
Ներկա պահին խորհրդարանի շենքը շրջապատված է մեծ թվով ոստիկանական ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի Բաղրամյան պողոտային հարող հատվածում իրականացվում են մետաղյա ցանկապատի ամրացման ու ճաղավանդակների զոդման աշխատանքներ։
Այդ գործողությունը Բաղրամյան պողոտայում արձանագրել է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ներկա պահին խորհրդարանի շենքը շրջապատված է մեծ թվով ոստիկանական ուժերով։
ԱԺ–ի մոտ են հավաքվում նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները։
Սեպտեմբերի 14-ին Բաղրամյան պողոտայում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, որոնք այստեղ էին եկել ՀՀ վարչապետի խորհրդարանում
արված այն արտահայտությունից հետո, որ ինքը պատրաստ է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն ստանա։
Այս հայտարարությունից բորբոքված քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան ու բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելի ուշ Բաղրամյան պողոտա եկան նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնք վստահեցրեցին, որ պատրաստ են սկսել իմպիչմենտի գործընթացը, ունեն իրենց խմբակցությունների 35 անդամների ստորագրությունները, բայց գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է նաև ՔՊ–ի առնվազն 18 պատգամավորի ստորագրություն։
Ընդդիմության ներկայացուցիչները ԱԺ Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքից մտան ԱԺ, իրենց խոսքով` տեղում ՔՊ–ի անդամներին սպասելու ու նրանց հետ բանակցելու համար։
Կեսգիշերից ժամեր անց ինքնաբուխ հանրահավաքը դադարեցվեց` այսօր շարունակլու պայմանով։
Նշենք, որ նույն պահանջով երեկ ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Գյումրիում ու Ստեփանակերտում։