https://arm.sputniknews.ru/20220915/arcakhi-azh-patgamavvornery-erevan-en-ekel-48321561.html
Արցախի նախագահն ու ԱԺ պատգամավորները Երևան են եկել
Արցախի նախագահն ու ԱԺ պատգամավորները Երևան են եկել
Sputnik Արմենիա
ԱՀ պատվիրակության անդամները քաղաքական հանդիպումներ կունենան Երևանում։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T11:34+0400
2022-09-15T11:34+0400
2022-09-15T11:46+0400
արցախ
հայաստան
երևան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24303595_0:2:1601:902_1920x0_80_0_0_dea1d6022d93735b64b4b1b1de1b1074.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ պատգամավորները Հայաստան են եկել, տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։Նշվում է, որ ՀՀ են եկել Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները։ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն էլ հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես Երևանում է։ Ավանեսյանի խոսքով` ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիաներ էին ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։ Քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։Ավելի ուշ, ինչպես Փաշինյանը, այնպես էլ ԱԱԾ–ն հայտարարեցին, թե Փաշինյանը ոչինչ չի ստորագրել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24303595_0:0:1601:1201_1920x0_80_0_0_fef5edf31c050970994327e2c22d8bd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, երևան, աժ (ազգային ժողով), պատգամավոր
արցախ, հայաստան, երևան, աժ (ազգային ժողով), պատգամավոր
Արցախի նախագահն ու ԱԺ պատգամավորները Երևան են եկել
11:34 15.09.2022 (Թարմացված է: 11:46 15.09.2022) ԱՀ պատվիրակության անդամները քաղաքական հանդիպումներ կունենան Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ պատգամավորները Հայաստան են եկել, տեղեկությունը հայտնում է
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Նշվում է, որ ՀՀ են եկել Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները։
«Պատվիրակության անդամներն արդեն գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն էլ հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես Երևանում է։ Ավանեսյանի խոսքով` ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ
երեկ բողոքի ակցիաներ էին ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։ Քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանում
Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, ինչպես Փաշինյանը, այնպես էլ
ԱԱԾ–ն հայտարարեցին, թե Փաշինյանը ոչինչ չի ստորագրել։