00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանի խոսքով` ձևավորված է հստակ մեխանիզմ և՛ շտապօգնության մեքենաների, և՛ բժշկական կենտրոնների աշխատանքի հստակ գծագրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիքերի ու բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 7-ի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ վիրավոր քաղաքացիները և զինծառայողները բուժօգնություն են ստանում թե՛ մարզային, և, թե՛ քաղաքային բժշկական կենտրոններում, ինչպես նաև զինվորական հոսպիտալներում։
«Վիրավոր քաղաքացիներից 4-ը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, ցավոք 1 հոգու վիճակը բավականին ծանր է։ Այսօր ծանոթացել եմ նրա առողջական վիճակին, բժիշկներն էլ ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։ Երկու քաղաքացի էլ ամբուլատոր պայմաններում ստացել է համապատասխան բուժօգնություն ու դուրս է գրվել»,– ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` ձևավորված է հստակ մեխանիզմ և՛ շտապօգնության մեքենաների, և՛ բժշկական կենտրոնների աշխատանքի հստակ գծագրությամբ։
Առողջապահության նախարարը նաև շեշտեց, որ ՀՀ բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով և արյան պաշարներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Լրահոս
0