https://arm.sputniknews.ru/20220914/tvogh-ir-kashvi-vra-zga-ev-hpartana-zvohvats-zintsarajvoghneri-harazatnery-pashinjanin-48248918.html
Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին
Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ և այժմ աջակցություն են պահանջում ընդդիմադիր ուժերից։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T11:26+0400
2022-09-14T11:26+0400
2022-09-14T14:05+0400
բողոքի ակցիա
ծնող
«հայաստան» դաշինք
պատգամավոր
նիկոլ փաշինյան
իմպիչմենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48207882_0:84:1600:984_1920x0_80_0_0_1f45bcc8075d66092d83cff6d712f3b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե պետք է դադարեցնել սուգը և սկսել հպարտանալ զոհվածներով։Մասնավորապես, զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, նշեց, որ զոհվածների հարազատներն ու ծնողներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել «իշխանությունների ցինիկ հայտարարությունները»։Մանասյանն ընդգծեց, որ ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ։ Նա քաղաքացիներին հորդորեց համախմբվել և աջակցել իրենց։ Միաժամանակ նա նշեց, որ մասնակիցներից ոչ մեկը չի ցանկանում ղեկավարել ընդդիմադիր շարժումը, ուստի պահանջում են, որ իշխանության դեմ համախմբվեն և պայքար սկսեն 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները։Ծնողների հետ հանդիպման էր եկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել, որի օրակարգում սահմանային իրավիճակի հարցն է։ Քննարկելու են նաև զոհվածների ծնողների պահանջը շարժում սկսելու վերաբերյալ։ Հիշեցնենք` բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկաններն այսօր թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48207882_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5e59134f991282a492a68c106b836482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, ծնող, «հայաստան» դաշինք, պատգամավոր, նիկոլ փաշինյան, իմպիչմենտ
բողոքի ակցիա, ծնող, «հայաստան» դաշինք, պատգամավոր, նիկոլ փաշինյան, իմպիչմենտ
Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին
11:26 14.09.2022 (Թարմացված է: 14:05 14.09.2022) Ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ և այժմ աջակցություն են պահանջում ընդդիմադիր ուժերից։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե պետք է դադարեցնել սուգը և սկսել հպարտանալ զոհվածներով։
Մասնավորապես, զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, նշեց, որ զոհվածների հարազատներն ու ծնողներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել «իշխանությունների ցինիկ հայտարարությունները»։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ ծնողի համար հպարտություն է երեխա կորցնելը, ապա ես շատ ցավում եմ, ցանկանում եմ նրան այն ծնողների կյանքը, որոնց հիմա այստեղ տեսնում եք։ Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա»,- ասաց նա։
Մանասյանն ընդգծեց, որ ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ։ Նա քաղաքացիներին հորդորեց համախմբվել և աջակցել իրենց։ Միաժամանակ նա նշեց, որ մասնակիցներից ոչ մեկը չի ցանկանում ղեկավարել ընդդիմադիր շարժումը, ուստի պահանջում են, որ իշխանության դեմ համախմբվեն և պայքար սկսեն 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները։
Ծնողների հետ հանդիպման էր եկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել, որի օրակարգում սահմանային իրավիճակի հարցն է։ Քննարկելու են նաև զոհվածների ծնողների պահանջը շարժում սկսելու վերաբերյալ։
«Մենք երբեք ծնողներին մենակ չենք թողել և բոլոր դեպքերում աջակցել ենք: Նրանց պահանջը կքննարկենք, որոշում կկայացվի։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, մենք պատրաստվում ենք այնպիսի քայլերի գնալ, որոնք իրատեսական կլինեն և արդյունք կտան»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք`
բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկաններն այսօր թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։