https://arm.sputniknews.ru/20220914/tajikstany-hajastanin-ev-adrbejanin-hvordvorel-e-khndirnery-lutsel-divanagitakan-tshanaparhvov-48244930.html
Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով
Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով
Sputnik Արմենիա
Տաջիկստանի վարչապետի խոսքով, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T10:33+0400
2022-09-14T10:33+0400
2022-09-14T10:35+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
տաջիկստան
հայաստան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375975_0:84:1601:984_1920x0_80_0_0_99001183d9b18a35cad0a1a760e4e3c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան հորդորել է դիվանագիտական ճանապարհով շուտափույթ կարգավորել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին, ազգային «Խովար» լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ։Ռասուլզոդան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրացման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ կարևոր է կանխել հետագա սրացումն ու գործընթացը հնարավորինս արագ վերադարձնել քաղաքական ու դիվանագիտական հուն։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
ադրբեջան
տաջիկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/15/28375975_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e3176df72b185fc45c3cd54d69a5fb39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, տաջիկստան, հայաստան, հայ-ադրբեջանական
ադրբեջան, տաջիկստան, հայաստան, հայ-ադրբեջանական
Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով
10:33 14.09.2022 (Թարմացված է: 10:35 14.09.2022) Տաջիկստանի վարչապետի խոսքով, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան հորդորել է դիվանագիտական ճանապարհով շուտափույթ կարգավորել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին, ազգային «Խովար» լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ։
Ռասուլզոդան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրացման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ կարևոր է կանխել հետագա սրացումն ու գործընթացը հնարավորինս արագ վերադարձնել քաղաքական ու դիվանագիտական հուն։
Տաջիկստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ տարբերակը ընդունված փաստաթղթերի հիման վրա երկխոսության միջոցների արդյունավետ կիրառումն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: