https://arm.sputniknews.ru/20220914/rdn-mijvocner-e-dzernarkum-hhi-ev-adrbejani-mijev-iravitshaky-kajunacnelu-hamar-rd-agn-48237673.html
ՌԴ–ն միջոցներ է ձեռնարկում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ
ՌԴ–ն միջոցներ է ձեռնարկում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով ՝ Ռուսաստանը սերտ կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T08:31+0400
2022-09-14T08:31+0400
2022-09-14T08:33+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
հայաստան և հապկ
կրակոց
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2849:1603_1920x0_80_0_0_273d6701a63cba0e3238ce1167c705fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։«Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար»,-ասել է նա։Դենիս Գոնչարի խոսքով`հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ափսոսում է, որ առանց խափանումների չի գնում:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_683f6dcac42e19d304467320e244d4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան և հապկ, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան և հապկ, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան
ՌԴ–ն միջոցներ է ձեռնարկում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ
08:31 14.09.2022 (Թարմացված է: 08:33 14.09.2022) ԱԳՆ ներկայացուցչի խոսքով ՝ Ռուսաստանը սերտ կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար»,-ասել է նա։
Դենիս Գոնչարի խոսքով`հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ափսոսում է, որ առանց խափանումների չի գնում:
«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, մեր խնդիրն է` ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, որը կնպաստի սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը առանց արտաքին միջամտության, զերծ մնալ երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, խափանումներ են լինում», - ասել է Գոնչարը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: