https://arm.sputniknews.ru/20220914/nman-harc-drvats-che-ghazakhstani-artgvortsnakharary-hajastan-khaghaghapahner-ugharkelu-masin-48244095.html
Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին
Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին
Sputnik Արմենիա
Ղազախստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսվել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում սեփական փորձով։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T10:10+0400
2022-09-14T10:10+0400
2022-09-14T11:56+0400
հայաստան
հայաստան և հապկ
կրակոց
սահման
խաղաղապահ
ղազախստան
դեմարկացիա
դելիմիտացիա
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/41994608_0:0:3272:1841_1920x0_80_0_0_72b932eac509a22bf3e259c2f323d66a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանցի խաղաղապահներին հայ–ադրբեջանական սահման ուղարկելու հարց դրված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։Տլեուբերդիի խոսքով` առաջնային խնդիրն այժմ հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովի աշխատանքը վերականգնելն է։«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, քանի որ մենք մեր սահմանի դեմարկացիա ենք իրականացրել ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ երկայնքով։ Դեմարկացիայի գործընթացը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ մեր դեմարկացիան, հավանաբար, ևս 2-3 տարի կտևի», – ասել է նա։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/41994608_430:0:3161:2048_1920x0_80_0_0_5bba0d35a2cac0ebc1b2e74845f8b478.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, կրակոց, սահման, խաղաղապահ, ղազախստան, դեմարկացիա, դելիմիտացիա
հայաստան, հայաստան և հապկ, կրակոց, սահման, խաղաղապահ, ղազախստան, դեմարկացիա, դելիմիտացիա
Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին
10:10 14.09.2022 (Թարմացված է: 11:56 14.09.2022) Ղազախստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսվել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում սեփական փորձով։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանցի խաղաղապահներին հայ–ադրբեջանական սահման ուղարկելու հարց դրված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։
«Ո՛չ, նման հարց դեռ դրված չէ», – ասել է նա Նուր–Սուլթանում բացված համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին ետնաբեմում։
Տլեուբերդիի խոսքով` առաջնային խնդիրն այժմ հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովի աշխատանքը վերականգնելն է։
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, քանի որ մենք մեր սահմանի դեմարկացիա ենք իրականացրել ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ երկայնքով։ Դեմարկացիայի գործընթացը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ մեր դեմարկացիան, հավանաբար, ևս 2-3 տարի կտևի», – ասել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: