https://arm.sputniknews.ru/20220914/menq-khndir-chunenq-apahvovelu-mer-andznakazmin-pashtpanutjan-nakharar-48271837.html
Մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին. պաշտպանության նախարար
Մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին. պաշտպանության նախարար
Sputnik Արմենիա
Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ բանակի համար անհրաժեշտ պարագաներ են հավաքում քաղաքացիներից` սահման ուղարկելու նպատակով։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T16:55+0400
2022-09-14T16:55+0400
2022-09-14T16:56+0400
սուրեն պապիկյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
բանակ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
աժ (ազգային ժողով)
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcc27ac532d1998b6529ea106d828f5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահին որևէ խնդիր չունի ապահովելու բանակի անձնակազմին։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` արձագանքելով բանակին աջակցելու ու կամավորականների հավաքագրման հանրային տարբեր նախաձեռնություններին։Նախարարը նշեց, որ եթե քաղաքացիները ցանկություն ունեն ինչ-որ բանով օգնել բանակին, կարող են դիմել ՊՆ–ին։«Բանակի բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում ՊՆ-ը»,– ասաց Պապիկյանը։Նշենք, որ այսօր քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների միջոցով իրականացվում են բանակին անհրաժեշտ պարագաների, այդ թվում` հագուստի, ծխախոտի, զրահաբաճկոնների հավաքման գործընթացներ` սահման ուղարկելու նպատակով։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_158:0:1578:1065_1920x0_80_0_0_fd9b38a1606446c5d303b1a6b08066c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, բանակ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, աժ (ազգային ժողով), զինված ուժեր
սուրեն պապիկյան, բանակ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, աժ (ազգային ժողով), զինված ուժեր
Մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին. պաշտպանության նախարար
16:55 14.09.2022 (Թարմացված է: 16:56 14.09.2022) Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ բանակի համար անհրաժեշտ պարագաներ են հավաքում քաղաքացիներից` սահման ուղարկելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահին որևէ խնդիր չունի ապահովելու բանակի անձնակազմին։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` արձագանքելով բանակին աջակցելու ու կամավորականների հավաքագրման հանրային տարբեր նախաձեռնություններին։
«Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին, և խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ եթե քաղաքացիները ցանկություն ունեն ինչ-որ բանով օգնել բանակին, կարող են դիմել ՊՆ–ին։
«Բանակի բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում ՊՆ-ը»,– ասաց Պապիկյանը։
Նշենք, որ այսօր քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների միջոցով իրականացվում են բանակին անհրաժեշտ պարագաների, այդ թվում` հագուստի, ծխախոտի, զրահաբաճկոնների հավաքման գործընթացներ` սահման ուղարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը
ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ
Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։