https://arm.sputniknews.ru/20220914/hajastani-ev-adrbejani-mijev-sahman-ka-vory-khakhtel-e-adrbejanakan-kvoghmy-pashinjan-48274050.html
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա, որը խախտել է ադրբեջանական կողմը. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա, որը խախտել է ադրբեջանական կողմը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց` պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ չկան, ճիշտ չէ։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T17:04+0400
2022-09-14T17:04+0400
2022-09-14T17:16+0400
սահման
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
նիկոլ փաշինյան
դեմարկացիա
դելիմիտացիա
կրակոց
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271544_0:0:1601:901_1920x0_80_0_0_49c8dd4a7988648bd8d4d97d6f681444.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դիրքորոշումը հետևյալն է` խոսելով սահմանագծման և սահմանազատման մասին, պետք է հենվենք իրավական որոշումների վրա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ չկան, ճիշտ չէ, քանի որ 1991-ին ԱՊՀ հռչակագրով ճանաչվել է Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը բաժանող սահմանները։ Փաշինյանը նշեց` այդ սահմանը կա և այն խախտվել է Ադրբեջանի կողմից` նախորդ տարի և հիմա։Նա հավելեց, որ Խորհրդային Միության քարտեզների հիման վրա էլ պետք է հիմնվի սահմանազատման գործընթացը։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Վիրավորների թիվ չի հաղորդվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271544_59:0:1482:1067_1920x0_80_0_0_ac6326df0c728beaf6c16488c1c0f142.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահման, նիկոլ փաշինյան, դեմարկացիա, դելիմիտացիա, կրակոց, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սահման, նիկոլ փաշինյան, դեմարկացիա, դելիմիտացիա, կրակոց, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա, որը խախտել է ադրբեջանական կողմը. Փաշինյան
17:04 14.09.2022 (Թարմացված է: 17:16 14.09.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց` պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ չկան, ճիշտ չէ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դիրքորոշումը հետևյալն է` խոսելով սահմանագծման և սահմանազատման մասին, պետք է հենվենք իրավական որոշումների վրա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե խոսում ենք քարտեզների մասին, ապա պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց իրավական հիմքի, որևէ քարտեզ գեղանկարչություն է։ Մենք ուսումնասիրել ենք` ՀՀ–ի և Ադրբեջանի քարտեզների միջև իրավական ինչ հիմքեր կան, և առաջարկում ենք, որ այս սկզբունքով էլ իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ չկան, ճիշտ չէ, քանի որ 1991-ին ԱՊՀ հռչակագրով ճանաչվել է Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը բաժանող սահմանները։ Փաշինյանը նշեց` այդ սահմանը կա և այն խախտվել է Ադրբեջանի կողմից` նախորդ տարի և հիմա։
Նա հավելեց, որ Խորհրդային Միության քարտեզների հիման վրա էլ պետք է հիմնվի սահմանազատման գործընթացը։
«Եթե Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ–ն Ադրբեջանի մաս է, ապա ԼՂ–ն Ադրբեջանի մաս է եղել Խորհրդային Միության շրջանում։ Եվ եթե ադրբեջանական կողմը Խորհրդային Միության քարտեզները չի ճանաչում, պետք է հասկանալ, թե այդ պնդման քաղաքական հետևանքները որոնք են»,–ասաց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի հաղորդվում։