https://arm.sputniknews.ru/20220914/adrbejany-krkin-sksel-e-hretakvotsel-svotqy-tirakhum-khaghagh-bnakichneri-tnern-en-48257514.html
Ադրբեջանը կրկին սկսել է հրետակոծել Սոթքը. թիրախում խաղաղ բնակիչների տներն են
Ադրբեջանը կրկին սկսել է հրետակոծել Սոթքը. թիրախում խաղաղ բնակիչների տներն են
Sputnik Արմենիա
Գյուղապետարանից հայտնեցին, որ դեռևս դժվար է գնահատել ավերածությունների և վնասների չափերը, հրդեհը շարունակվում է։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T13:20+0400
2022-09-14T13:20+0400
2022-09-14T13:35+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սոթք
հրետակոծություն
հայ-ադրբեջանական
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48215121_0:352:1024:928_1920x0_80_0_0_28aaa25465b876d9d1531af3fce7cf78.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր կեսօրից ադրբեջանական զինուժը կրկին սկսել է հրետակոծել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին գյուղապետարանում, բնակավայրը գնդակոծվում է ծանր հրետանային զինատեսակներից։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։ Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։
սոթք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48215121_0:256:1024:1024_1920x0_80_0_0_247416d502a4a59e78337cbbaba50b50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոթք, հրետակոծություն, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան
սոթք, հրետակոծություն, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանը կրկին սկսել է հրետակոծել Սոթքը. թիրախում խաղաղ բնակիչների տներն են
13:20 14.09.2022 (Թարմացված է: 13:35 14.09.2022) Գյուղապետարանից հայտնեցին, որ դեռևս դժվար է գնահատել ավերածությունների և վնասների չափերը, հրդեհը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր կեսօրից ադրբեջանական զինուժը կրկին սկսել է հրետակոծել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղը։ Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեցին գյուղապետարանում, բնակավայրը գնդակոծվում է ծանր հրետանային զինատեսակներից։
«Արդեն ավելի քան 20 րոպե շարունակվում են ինտենսիվ հրետակոծությունները։ Հիմնականում հարվածում են տներին։ Մենք դեռ չենք կարող գնահատել ավերածությունների և վնասների չափերը, գյուղում նաև հրդեհ է, տներ են այրվել»,- հայտնեցին համայնքից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը
ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ
Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։