https://arm.sputniknews.ru/20220913/taratsashrjanum-nvor-paterazmn-anynduneli-e-pashinjany-ev-rajisin-herakhvosvov-zrucel-en-48157912.html
Տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է. Փաշինյանը և Ռայիսին զրուցել են հեռախոսով
Տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է. Փաշինյանը և Ռայիսին զրուցել են հեռախոսով
Sputnik Արմենիա
Ռայիսին հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T12:03+0400
2022-09-13T12:03+0400
2022-09-13T12:04+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
էբրահիմ ռայիսի
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_0:60:960:600_1920x0_80_0_0_dbb0f6690881758a235d0fd3b409a199.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նա մանրամասներ է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:Իրանի նախագահը նաև հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_86:0:939:640_1920x0_80_0_0_02e57b88b7af731261bb7ecca374636e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
Տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է. Փաշինյանը և Ռայիսին զրուցել են հեռախոսով
12:03 13.09.2022 (Թարմացված է: 12:04 13.09.2022) Ռայիսին հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նա մանրամասներ է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
«Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթյունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է»,– նշված է հաղորդագրությունում:
Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Իրանի նախագահը նաև հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին
շարունակում է լարված մնալ։