https://arm.sputniknews.ru/20220913/rd-zu-n-khvocel-e-12-ukrainakan-karavarman-ket-u-47-hretanajin-stvorabazhanum-pn-48176240.html
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 12 ուկրաինական կառավարման կետ ու 47 հրետանային ստորաբաժանում. ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 12 ուկրաինական կառավարման կետ ու 47 հրետանային ստորաբաժանում. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Օչակովո շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի օդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T15:29+0400
2022-09-13T15:29+0400
2022-09-13T15:31+0400
ուկրաինա
դոնբաս
ռուսաստան
պատերազմ
զապորոժիե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_0:149:3138:1914_1920x0_80_0_0_b7f1aaa6c46965293dc6d279d618325e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 47 հրետանային ստորաբաժանումներ, ԴԺՀ-ում, Զապորոժիեում ու Նիկոլաևի մարզում ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ, ինչպես նաև 152 շրջաններում կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա: Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:Բացի այդ, զինամթերքով ու զենքով հինգ ուկրաինական պահեստներ են ոչնչացվել Դոնեցկի, Նիկոլաևսկի ու Զապորոժիեի շրջաններում:Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում և Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակըՌուսաստանի օդատիեզերական ուժերն Օչակովի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի օդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը:ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զորքերի և օտարերկրյա վարձկանների շրջանում մեկ օրում զոհերի ու վիրավորների թիվը կազմել է 800:Նշվում է, որ ոչնչացվել է նաև 4,9 հազար տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 834 մարտական մեքենաներ, 3385 դաշտային հրետանի ու ականանետ, ավելի քան 5,5 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 201-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, պատերազմ, զապորոժիե
ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, պատերազմ, զապորոժիե
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 12 ուկրաինական կառավարման կետ ու 47 հրետանային ստորաբաժանում. ՊՆ
15:29 13.09.2022 (Թարմացված է: 15:31 13.09.2022) Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Օչակովո շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի օդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 47 հրետանային ստորաբաժանումներ, ԴԺՀ-ում, Զապորոժիեում ու Նիկոլաևի մարզում ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ, ինչպես նաև 152 շրջաններում կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա: Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Բացի այդ, զինամթերքով ու զենքով հինգ ուկրաինական պահեստներ են ոչնչացվել Դոնեցկի, Նիկոլաևսկի ու Զապորոժիեի շրջաններում:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Օչակովի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի օդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զորքերի և օտարերկրյա վարձկանների շրջանում մեկ օրում զոհերի ու վիրավորների թիվը կազմել է 800:
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 293 ինքնաթիռ, 154 ուղղաթիռ, 1944 անօդաչու թռչող սարք, 374 զենիթահրթիռային համալիր», - նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ ոչնչացվել է նաև 4,9 հազար տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 834 մարտական մեքենաներ, 3385 դաշտային հրետանի ու ականանետ, ավելի քան 5,5 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 201-րդ օրը։