https://arm.sputniknews.ru/20220913/qkn-manramasner-e-hajtnel-hh-bnakavajreri-ughghutjamb-baqvi-kirarats-zinateskneri-masin-48154896.html
ՔԿ–ն մանրամասներ է հայտնել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի կիրառած զինատեսակների մասին
ՔԿ–ն մանրամասներ է հայտնել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի կիրառած զինատեսակների մասին
Sputnik Արմենիա
Նախաքննությունը շարունակվում է։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T11:34+0400
2022-09-13T11:34+0400
2022-09-13T11:51+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
կրակոց
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48152454_0:125:1024:701_1920x0_80_0_0_5e39b0a03bc48689fa3c4d3187f6c3b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հարձակման օբյեկտ են դարձել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապօգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։«2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաները, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները։ Կիրառվել են ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությունը»,– նշված է հաղորդագրությունում։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48152454_0:0:1024:768_1920x0_80_0_0_ea68f26757fe751d620564bc04ff179b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կրակոց, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
հայաստան, կրակոց, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
ՔԿ–ն մանրամասներ է հայտնել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի կիրառած զինատեսակների մասին
11:34 13.09.2022 (Թարմացված է: 11:51 13.09.2022) Նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հարձակման օբյեկտ են դարձել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապօգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ մամուլի ծառայությունը։ «2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաները, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները։ Կիրառվել են ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությունը»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։