https://arm.sputniknews.ru/20220913/patrast-enq-zenq-vercneljermuki-bnakichnery-khvosel-en-adrbejanakan-agresiaji-masin-48172730.html
Պատրաստ ենք զենք վերցնել․ Ջերմուկի բնակիչները պատմել են կատարվածի մասին
Պատրաստ ենք զենք վերցնել․ Ջերմուկի բնակիչները պատմել են կատարվածի մասին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Ջերմուկ, որն ամբողջ գիշեր գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից ու շփվել հանգստացողների և տեղացիների հետ: 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T16:00+0400
2022-09-13T16:00+0400
2022-09-13T16:12+0400
ջերմուկ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48163884_0:85:1280:805_1920x0_80_0_0_b6e07dc474715c7caf2d608645035ada.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ջրմուկցիները չեն պատրաստվում լքել իրենց քաղաքը։ Նրանք և որոշ հանգստացողներ խոսել են Sputnik Արմենիայի թղթակցի հետ։Նշենք, որ Ջերմուկ քաղաքը ևս սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ենթարկվել է Ադրբեջանի ԶՈւ հրետակոծությանը։ Բոլոր տեղացիները, որոնց հետ զրուցել է Sputnik Արմենիայի թղթակիցը, ասում էին, որ իրենք պատրաստ են զենք վերցնել։ Նրանք կարծում են, որ իշխանությունը պետք է զինի իրենց։«Ամեն դեպքում Ջերմուկից չենք հեռանա», - ասաց նրանցից մեկը։ Վիգեն անունով մի բնակիչ էլ պատմեց, որ կնոջը և երկու տարեկան դստերն ուղարկել է Վայք։ Իսկ ինքը դեռահաս որդու հետ մնացել է Ջերմուկում։ Ավագ մեկ որդին սովորում է Երևանում, երկու ամիս առաջ է բանակից վերադարձել։«Ես այսօր զանգեցի ու ասացի, որ եթե իրավիճակը վատնա, նա էլ պետք է գա ու զենք վերցնի», - ասում է տղամարդը։Մինչդեռ հանգստյան տներից մեկի մենեջեր Արմենը ասաց, որ գիշերը հյուրերին սկսել են տարհանել։Հանգստացողներից մեկը՝ Արտյուշա Հայրապետյանը, ծնունդով Ստեփանակերտից է։«Եկել եմ Ջերմուկ՝ հանգստանալու։ Քնած էի, երբ սկսվեց։ Դուրս եկա պատշգամբ, պայթյունները շատ մոտ էին, իջանք նկուղային տարածք։ Հետո հյուրերին սկսեցին տարհանել... Բայց եթե պանսիոնատը աշխատի, ես կմնամ, - ասաց նա։- Այսինքն՝ չեք վախենու՞մ։- Ինչը կարող է վախեցնել ղարաբաղցուն, - միջամտում է կանանցից մեկը, որը հանգստանում է նույն առողջարանում։- Ինչի՞ց վախենամ, եղբայր։ 16 տարեկանում կամավոր էի գնացել Ղարաբաղյան առաջին պատերազմ։ Հիմա ի՞նչը կարող է վախեցնել ինձ», - ասաց Արտյուշան։ Հավելենք, որ գնդակոծությունների հետևանքով Ջերմուկում վնասվել է գազատարը։ Բացի այդ, Ջերմուկը մասնակի հոսանքազրկված է։ «Գազպրոմ Արմենիայի» տեղական մասնաճյուղի տնօրենը հավաստիացրել է, որ հենց գնդակոծությունները դադարեցվեն, վերանորոգման բրիգադը կսկսի վերականգնողական աշխատանքները։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ջերմուկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48163884_0:0:1280:960_1920x0_80_0_0_1935952710682c07f465ac3278642c6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գնդակոծություն
ջերմուկ, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գնդակոծություն
Պատրաստ ենք զենք վերցնել․ Ջերմուկի բնակիչները պատմել են կատարվածի մասին
16:00 13.09.2022 (Թարմացված է: 16:12 13.09.2022) Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Ջերմուկ, որն ամբողջ գիշեր գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից ու շփվել հանգստացողների և տեղացիների հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ջրմուկցիները չեն պատրաստվում լքել իրենց քաղաքը։ Նրանք և որոշ հանգստացողներ խոսել են
Sputnik Արմենիայի թղթակցի հետ։
Նշենք, որ Ջերմուկ քաղաքը ևս սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ենթարկվել է Ադրբեջանի ԶՈւ հրետակոծությանը։
Բոլոր տեղացիները, որոնց հետ զրուցել է Sputnik Արմենիայի թղթակիցը, ասում էին, որ իրենք պատրաստ են զենք վերցնել։ Նրանք կարծում են, որ իշխանությունը պետք է զինի իրենց։
«Ամեն դեպքում Ջերմուկից չենք հեռանա», - ասաց նրանցից մեկը։
Վիգեն անունով մի բնակիչ էլ պատմեց, որ կնոջը և երկու տարեկան դստերն ուղարկել է Վայք։ Իսկ ինքը դեռահաս որդու հետ մնացել է Ջերմուկում։ Ավագ մեկ որդին սովորում է Երևանում, երկու ամիս առաջ է բանակից վերադարձել։
«Ես այսօր զանգեցի ու ասացի, որ եթե իրավիճակը վատնա, նա էլ պետք է գա ու զենք վերցնի», - ասում է տղամարդը։
Մինչդեռ հանգստյան տներից մեկի մենեջեր Արմենը ասաց, որ գիշերը հյուրերին սկսել են տարհանել։
Հանգստացողներից մեկը՝ Արտյուշա Հայրապետյանը, ծնունդով Ստեփանակերտից է։
«Եկել եմ Ջերմուկ՝ հանգստանալու։ Քնած էի, երբ սկսվեց։ Դուրս եկա պատշգամբ, պայթյունները շատ մոտ էին, իջանք նկուղային տարածք։ Հետո հյուրերին սկսեցին տարհանել... Բայց եթե պանսիոնատը աշխատի, ես կմնամ, - ասաց նա։
- Այսինքն՝ չեք վախենու՞մ։
- Ինչը կարող է վախեցնել ղարաբաղցուն, - միջամտում է կանանցից մեկը, որը հանգստանում է նույն առողջարանում։
- Ինչի՞ց վախենամ, եղբայր։ 16 տարեկանում կամավոր էի գնացել Ղարաբաղյան առաջին պատերազմ։ Հիմա ի՞նչը կարող է վախեցնել ինձ», - ասաց Արտյուշան։
Հավելենք, որ գնդակոծությունների հետևանքով Ջերմուկում վնասվել է գազատարը։ Բացի այդ, Ջերմուկը մասնակի հոսանքազրկված է։ «Գազպրոմ Արմենիայի» տեղական մասնաճյուղի տնօրենը հավաստիացրել է, որ հենց գնդակոծությունները դադարեցվեն, վերանորոգման բրիգադը կսկսի վերականգնողական աշխատանքները։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։