https://arm.sputniknews.ru/20220913/pashinjany-sahmanajin-iravitshaky-qnnarkel-e-eahk-mkhi-rusastanci-hamanakhagahi-het-48203087.html
Փաշինյանը սահմանային իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ–ի ռուսաստանցի համանախագահի հետ
Փաշինյանը սահմանային իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ–ի ռուսաստանցի համանախագահի հետ
Sputnik Արմենիա
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T17:16+0400
2022-09-13T17:16+0400
2022-09-13T17:19+0400
իգոր խովաև
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կրակոց
սահման
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48202234_0:0:1670:940_1920x0_80_0_0_051737c2a57e7a997d43434b90996ac4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48202234_96:0:1580:1113_1920x0_80_0_0_022ad3201b2d5b38b046b35c45c6876d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր խովաև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, սահման, եահկ մինսկի խումբ
իգոր խովաև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, սահման, եահկ մինսկի խումբ
Փաշինյանը սահմանային իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ–ի ռուսաստանցի համանախագահի հետ
17:16 13.09.2022 (Թարմացված է: 17:19 13.09.2022) Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։