ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
© Photo : official site of MoD of RAԿովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ (26 ապրիլի, 2022թ). Երևան
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Կոլոմինան նշել է, որ խիստ մտահոգված է Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ Նա ստեղծված իրավիճակի մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում։
Very concerned about attacks along the Armenia 🇦🇲 and Azerbaijan 🇦🇿 border, including reported strikes against settlements and civilian infrastructure inside Armenia. #NATO calls for an immediate cessation of hostilities and urgent de-escalation
— Javier Colomina (@JavierColominaP) September 13, 2022
«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այդ ժամի դրությամբ 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։