https://arm.sputniknews.ru/20220913/mvoskvan-stacel-e-erevani-dimumy-rd-agn-hajtararutjuny-hajastani-sahmani-veraberjal-48164772.html
Մոսկվան ստացել է Երևանի դիմումը. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի սահմանի վերաբերյալ
Մոսկվան ստացել է Երևանի դիմումը. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի սահմանի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T12:58+0400
2022-09-13T12:58+0400
2022-09-13T13:35+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_0:0:3037:1708_1920x0_80_0_0_068c7a520c4a20fb840d3dab6893da7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ։ ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ստացել են ՀՀ ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան ու ՀԱՊԿ-ի` իրավիճակի կարգավորմանը աջակցելու խնդրանքով:Նախարարությունը հուսով է, որ սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 09:00-ից հրադադարի մասին ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով:«Նախկինի պես ելնում ենք նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային խնդիրներին վերաբերող հարցերը (հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում)՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Մոսկվան ստացել է Երևանի դիմումը. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի սահմանի վերաբերյալ
12:58 13.09.2022 (Թարմացված է: 13:35 13.09.2022) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։
«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել ու անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ։ ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ստացել են ՀՀ ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան ու ՀԱՊԿ-ի` իրավիճակի կարգավորմանը աջակցելու խնդրանքով:
Նախարարությունը հուսով է, որ սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 09:00-ից հրադադարի մասին ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով:
«Նախկինի պես ելնում ենք նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային խնդիրներին վերաբերող հարցերը (հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում)՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ
անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։