https://arm.sputniknews.ru/20220913/mirzvojany-qeryn-dvonfridin-e-nerkajacrel-adrbejani-agresiaji-hetevanqvov-steghtsvats-iravitshaky-48123875.html
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանք է անհրաժեշտ։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T05:43+0400
2022-09-13T05:43+0400
2022-09-13T09:08+0400
հայաստան
ամն
ադրբեջան
ագրեսիա
արարատ միրզոյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_0:0:1600:901_1920x0_80_0_0_946b49e488bfdd940956ce94f6c13705.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ադրբեջանական ագրեսիան ետ մղելու համար։Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին էր ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_139:0:1559:1065_1920x0_80_0_0_2f193c7c16ce0d16019ad0cf88a79f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ադրբեջան, ագրեսիա, արարատ միրզոյան
հայաստան, ամն, ադրբեջան, ագրեսիա, արարատ միրզոյան
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
05:43 13.09.2022 (Թարմացված է: 09:08 13.09.2022) Ադրբեջանական ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանք է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ադրբեջանական ագրեսիան ետ մղելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին էր ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: