https://arm.sputniknews.ru/20220913/mirzvojany-lavrvovin-e-nerkajacrel-adrbejanakan-agresiaji-hetevanqvov-steghtsvats-iravitshaky-48122439.html
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Մինչ այդ որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև ՀԱՊԿ–ին ու ՄԱԿ-ի... 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T05:28+0400
2022-09-13T05:28+0400
2022-09-13T09:09+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
ագրեսիա
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43129063_0:0:1600:901_1920x0_80_0_0_39e5cf08d938d40adfb4205a0f5da202.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ–ից։Հիշեցնենք` մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43129063_0:0:1420:1065_1920x0_80_0_0_10851be31dd3314c729a7c4fad6993b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, ագրեսիա
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, ագրեսիա
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
05:28 13.09.2022 (Թարմացված է: 09:09 13.09.2022) Մինչ այդ որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև ՀԱՊԿ–ին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Հիշեցնենք` մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: