https://arm.sputniknews.ru/20220913/khaghaghutjan-darashrjani-irakan-demqy-hajastany-dimum-e-mijazgajin-hanrutjany-48115390.html
Խաղաղության դարաշրջանի իրական դեմքը. «Հայաստանը» դիմում է միջազգային հանրությանը
Խաղաղության դարաշրջանի իրական դեմքը. «Հայաստանը» դիմում է միջազգային հանրությանը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների... 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T03:11+0400
2022-09-13T03:11+0400
2022-09-13T09:35+0400
հայտարարություն
կրակոց
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
«հայաստան» դաշինք
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_0:83:1600:983_1920x0_80_0_0_cac8ad9d9ac7ff2267ce121a89cff782.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:Ընդդիմադիր ուժի դիտարկմամբ` Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:«Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս այսպես կոչված խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և Հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը»,– նշում է «Հայաստան» խմբակցությունը:Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:Ընդդիմությունն ակնկալու է նաև բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:Իսկ ՀՀ ժողովրդին կոչ է անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe960fbde75b36b69e15dc47e7313611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայտարարություն, կրակոց, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «հայաստան» դաշինք
հայտարարություն, կրակոց, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «հայաստան» դաշինք
Խաղաղության դարաշրջանի իրական դեմքը. «Հայաստանը» դիմում է միջազգային հանրությանը
03:11 13.09.2022 (Թարմացված է: 09:35 13.09.2022) Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
«Սա Ադրբեջանի հերթական ռազմական արկածախնդրությունն ու հանցագործությունն է, որոնց նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողությունները և այսպես կոչված հասարակական կարծիքի ձևավորումը: Ադրբեջանական այս գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը»,– ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր ուժի դիտարկմամբ` Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս այսպես կոչված խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և Հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը»,– նշում է «Հայաստան» խմբակցությունը:
Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
«Հայաստան» դաշինքը կոչ է ուղղում նաև միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին` անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:
Ընդդիմությունն ակնկալու է նաև բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
Իսկ ՀՀ ժողովրդին կոչ է անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը:
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: