https://arm.sputniknews.ru/20220913/hndkastann-agresvorin-koch-e-anum-anhapagh-dadarecnel-martakan-gortsvoghutjunnery-48222338.html
Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Sputnik Արմենիա
Հնդկաստանը կողմերին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ու բանակցային ճանապարհով։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T19:36+0400
2022-09-13T19:36+0400
2022-09-13T19:38+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայ-ադրբեջանական
հնդկաստան
հայաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48215121_0:352:1024:928_1920x0_80_0_0_28aaa25465b876d9d1531af3fce7cf78.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ոչ մի հակամարտության համար ռազմական լուծում չի կարող լինել։ Երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով, հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Արինդամ Բագչին՝ ագրեսոր կողմին կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։Հնդկաստանը կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները՝ կայուն և խաղաղ լուծման հասնելու համար։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48215121_0:256:1024:1024_1920x0_80_0_0_247416d502a4a59e78337cbbaba50b50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, հնդկաստան, հայաստան, պատերազմ
հայ-ադրբեջանական, հնդկաստան, հայաստան, պատերազմ
Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
19:36 13.09.2022 (Թարմացված է: 19:38 13.09.2022) Հնդկաստանը կողմերին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ու բանակցային ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ոչ մի հակամարտության համար ռազմական լուծում չի կարող լինել։ Երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով, հայտարարել է
Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Արինդամ Բագչին՝ ագրեսոր կողմին կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։
«Մենք տեսել ենք հաղորդումներ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումները սեպտեմբերի 12/13-ին։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- նշված է գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հնդկաստանը կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները՝ կայուն և խաղաղ լուծման հասնելու համար։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։