https://arm.sputniknews.ru/20220913/hh-varchapety-herakhvosazrujc-e-unecel-amn-petqartughari-het-48124743.html
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Sputnik Արմենիա
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T05:56+0400
2022-09-13T05:56+0400
2022-09-13T09:08+0400
նիկոլ փաշինյան
էնթոնի բլինկեն
ամն
հայաստան
ադրբեջան
ագրեսիա
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ։ Փաշինյանը նախագահներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիվ և սադրիչ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, ամն, հայաստան, ադրբեջան, ագրեսիա
նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, ամն, հայաստան, ադրբեջան, ագրեսիա
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
05:56 13.09.2022 (Թարմացված է: 09:08 13.09.2022) Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված
որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:
Էնթոնի Բլինկենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը:
Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռախոսազրույցներ է ունեցել
Ռուսաստանի և
Ֆրանսիայի նախագահների հետ։ Փաշինյանը նախագահներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիվ և սադրիչ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: