https://arm.sputniknews.ru/20220913/hh-mipy-hh-bnakavajreri-ughghutjamb-baqvi-hardzakman-veraberjal-havaqagrumner-e-anum-48142465.html
ՄԻՊ–ը ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի հարձակման վերաբերյալ հավաքագրումներ է անում
ՄԻՊ–ը ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի հարձակման վերաբերյալ հավաքագրումներ է անում
Sputnik Արմենիա
Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան դեռևս նույն տեղում է, սակայն անձնակազմը լքել է տարածքը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T10:10+0400
2022-09-13T10:10+0400
2022-09-13T10:17+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
սահման
կրակոց
հհ միպ
հայաստան
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48134246_0:150:1600:1050_1920x0_80_0_0_b05161be6eb2facad7c5f9a76e2e13e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։Այս պահի տեղեկությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։Գրիգորյանը հայտնում է, որ փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Այս պահին իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։
ադրբեջան
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48134246_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8441d6bc8b517fed7b4b39bf97a85820.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, սահման, կրակոց, հհ միպ, հայաստան, գեղարքունիքի մարզ
ադրբեջան, սահման, կրակոց, հհ միպ, հայաստան, գեղարքունիքի մարզ
ՄԻՊ–ը ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի հարձակման վերաբերյալ հավաքագրումներ է անում
10:10 13.09.2022 (Թարմացված է: 10:17 13.09.2022) Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան դեռևս նույն տեղում է, սակայն անձնակազմը լքել է տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է»,– նշել է ՄԻՊ–ը։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։
Այս պահի տեղեկությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։
Գրիգորյանը հայտնում է, որ փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այս պահին իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։