https://arm.sputniknews.ru/20220913/hajadrbejanakan-sahmani-vorvosh-hatvatsnerum-iradrutjuny-mnum-e-tsajrahegh-larvats-hh-pn-48171805.html
Հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. ՀՀ ՊՆ
Հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի,Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T14:41+0400
2022-09-13T14:41+0400
2022-09-13T14:47+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
սահման
կրակոց
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ջերմուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48119209_0:0:1600:900_1920x0_80_0_0_15f539c54e2c4e50c4592defdad5195c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 14։00-ի սահմաններում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թվի մասին ՊՆ–ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի ճշտումներ անելուց հետո։ Վերիշենում հրթիռը հարվածել է ուղիղ տանը. Թաթոյանը տեսանյութ է հրապարակրելՀՀ ՊՆ խոսնակն ընդգծեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրում են ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակվող տեսանյութերը, որոնք կապված են հայ զինծառայողների հետ։ Նա վստահեցրեց` այդ մասով նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ադրբեջան
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48119209_319:24:1338:788_1920x0_80_0_0_3009fcb0d45cac09c8278eace6606dcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ պաշտպանության նախարարություն (պն), ջերմուկ
հայաստան, սահման, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ պաշտպանության նախարարություն (պն), ջերմուկ
Հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. ՀՀ ՊՆ
14:41 13.09.2022 (Թարմացված է: 14:47 13.09.2022) Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի,Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 14։00-ի սահմաններում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի,Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»,– նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թվի մասին ՊՆ–ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի ճշտումներ անելուց հետո։
ՀՀ ՊՆ խոսնակն ընդգծեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրում են ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակվող տեսանյութերը, որոնք կապված են հայ զինծառայողների հետ։ Նա վստահեցրեց` այդ մասով նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։