https://arm.sputniknews.ru/20220913/fransian-mak-i-anvtangutjan-khvorhrdi-nist-e-hravirel-haj-adrbejanakan-sahmani-harcvov-48167350.html
Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով
Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով
Sputnik Արմենիա
Փարիզը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, այդ հարցը կներկայացնի կառույցի քննարկմանը: 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T13:31+0400
2022-09-13T13:31+0400
2022-09-13T14:09+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ֆրանսիա
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_0:71:1600:971_1920x0_80_0_0_ce352b8e8f8a114818fc8f2d292f951a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի տեղեկությունը։Նշվում է, որ Փարիզը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, այդ հարցը կներկայացնի կառույցի քննարկմանը:Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_148:0:1571:1067_1920x0_80_0_0_349100872f892c951a1b815c24cac0f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ֆրանսիա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ֆրանսիա
Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով
13:31 13.09.2022 (Թարմացված է: 14:09 13.09.2022) Փարիզը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, այդ հարցը կներկայացնի կառույցի քննարկմանը:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի տեղեկությունը։
«Ֆրանսիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` նիստ անցկացնելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ, որոնց արդյունքում սպանվել է առնվազն 49 հայ զինվորական», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Փարիզը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, այդ հարցը կներկայացնի կառույցի քննարկմանը:
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ
անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։