https://arm.sputniknews.ru/20220913/fransian-khndrel-e-akhum-qnnarkel-hajastani-shurj-steghtsvats-iravitshaky-48224999.html
Ֆրանսիան խնդրել է ԱԽ–ում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ֆրանսիան խնդրել է ԱԽ–ում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Հայաստանը ՄԱԿ–ին էր դիմել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Անվտանգության խորհրդում քննարկելու համար։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T20:05+0400
2022-09-13T20:05+0400
2022-09-13T20:11+0400
ֆրանսիա
հայաստան
ադրբեջան
նամակ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_0:71:1600:971_1920x0_80_0_0_ce352b8e8f8a114818fc8f2d292f951a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Անվտանգության խորհրդի աղբյուրը:Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից։ Նամակում, որի պատճենն ունի ՌԻԱ Նովոստին, ասվում է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել ՀՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից 2022-ի սեպտեմբերի 13-ին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_148:0:1571:1067_1920x0_80_0_0_349100872f892c951a1b815c24cac0f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, ադրբեջան, նամակ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ֆրանսիա, հայաստան, ադրբեջան, նամակ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Ֆրանսիան խնդրել է ԱԽ–ում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
20:05 13.09.2022 (Թարմացված է: 20:11 13.09.2022) Հայաստանը ՄԱԿ–ին էր դիմել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Անվտանգության խորհրդում քննարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել Անվտանգության խորհրդի աղբյուրը:
«Ֆրանսիան խնդրել է Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով վաղվա քննարկումից հետո անդրադառնալ Հայաստանի նամակին»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից։ Նամակում, որի պատճենն ունի ՌԻԱ Նովոստին, ասվում է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել ՀՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից 2022-ի սեպտեմբերի 13-ին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։