https://arm.sputniknews.ru/20220913/eskalacian-petq-e-anhapagh-dadarecvi-eahk-n-dimel-e-hajastanin-u-adrbejanin-48226661.html
Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի․ ԵԱՀԿ-ն դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի․ ԵԱՀԿ-ն դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց էր գրանցվել, իսկ նոր բախումները վտանգում են այդ առաջընթացը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T20:30+0400
2022-09-13T20:30+0400
2022-09-13T20:30+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
եահկ
հայ-ադրբեջանական
հայաստան
ադրբեջան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45473874_0:0:2101:1182_1920x0_80_0_0_dc705cb0db01ad0594f6d3f780ea2b74.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ զինված բախումների մասին հաղորդագրություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:Նա հավելել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին համաձայնագիրը։ Նա շեշտել է, որ նոր բախումները «վտանգում են այդ առաջընթացը և վտանգում են անհամար կյանքեր»:Հետագա զոհերից խուսափելու համար էսկալացիան դադարեցնելու կոչով հանդես է եկել նաև գլխավոր քարտուղար Շմիդը: Նա ԵԱՀԿ-ի կողմից օգնություն է առաջարկել՝ հիմնվելով հակամարտությունների կարգավորման ոլորտում կազմակերպության բազմամյա փորձի վրա։ Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններըԿրակը դադարեցնելու կոչով ավելի վաղ Ադրբեջանի նախագահին էր դիմել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45473874_109:0:1976:1400_1920x0_80_0_0_8ea2cbd531e790bb3bec9fe8e3ab2875.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան, պատերազմ
եահկ, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան, պատերազմ
Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի․ ԵԱՀԿ-ն դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց էր գրանցվել, իսկ նոր բախումները վտանգում են այդ առաջընթացը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ զինված բախումների մասին հաղորդագրություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի։ Մինչ այժմ դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է բաց թողնվի», - հայտարարել է Ռաուն։
Նա հավելել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին համաձայնագիրը։ Նա շեշտել է, որ նոր բախումները «վտանգում են այդ առաջընթացը և վտանգում են անհամար կյանքեր»:
Հետագա զոհերից խուսափելու համար էսկալացիան դադարեցնելու կոչով հանդես է եկել նաև գլխավոր քարտուղար Շմիդը: Նա ԵԱՀԿ-ի կողմից օգնություն է առաջարկել՝ հիմնվելով հակամարտությունների կարգավորման ոլորտում կազմակերպության բազմամյա փորձի վրա։
Կրակը դադարեցնելու կոչով ավելի վաղ Ադրբեջանի նախագահին էր դիմել ԱՄՆ պետքարտուղար
Էնթոնի Բլինկենը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։