https://arm.sputniknews.ru/20220913/anhrazhesht-e-hasceakan-ev-hamarzheq-ardzaganq-mirzvojann-u-khvovaevn-en-handipel-48195881.html
Անհրաժեշտ է հասցեական և համարժեք արձագանք․ Միրզոյանն ու Խովաևն են հանդիպել
Անհրաժեշտ է հասցեական և համարժեք արձագանք․ Միրզոյանն ու Խովաևն են հանդիպել
Sputnik Արմենիա
Հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T16:32+0400
2022-09-13T16:32+0400
2022-09-13T16:56+0400
արարատ միրզոյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
իգոր խովաև
հայաստան
կրակոց
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45924532_0:0:1601:901_1920x0_80_0_0_140c1b7c44e61635fef1488ea9fb3d3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ։ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միրզոյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։Զրուցակիցներն անդրադարձել են հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։Միրզոյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45924532_82:0:1505:1067_1920x0_80_0_0_9e8282f5366d1514d81059bcc8c88c8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, իգոր խովաև, հայաստան, կրակոց, ադրբեջան, եահկ մինսկի խումբ
արարատ միրզոյան, իգոր խովաև, հայաստան, կրակոց, ադրբեջան, եահկ մինսկի խումբ
Անհրաժեշտ է հասցեական և համարժեք արձագանք․ Միրզոյանն ու Խովաևն են հանդիպել
16:32 13.09.2022 (Թարմացված է: 16:56 13.09.2022) Հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ։
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միրզոյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու` հայկական կողմի ջանքերը»,- շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Զրուցակիցներն անդրադարձել են հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։
Միրզոյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։