https://arm.sputniknews.ru/20220913/adrbejany-hrazharvum-e-khaghaghutjan-banakcutjunic-mer-arajarkats-skzbunqnervov-pashinjan-48156357.html
Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունից մեր առաջարկած սկզբունքներով. Փաշինյան
Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունից մեր առաջարկած սկզբունքներով. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և չեն ուզում դա քննարկել ՀՀ–ի հետ։ Նա բրյուսեյլան հանդիպումից մանրամասներ... 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T11:47+0400
2022-09-13T11:47+0400
2022-09-13T11:53+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բրյուսել
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42344225_0:149:1670:1089_1920x0_80_0_0_4e2af922a96fdfbdccebf51d589a4a38.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ–ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։Այս պահին 49 զոհ ունենք. Նիկոլ ՓաշինյանՆա մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա, ըստ վարչապետի, Ադրբեջանը հայտարարում է, թե այդ հարցով կբանակցի միջազգային կառույցների հետ` չի բացառվում նաև` ԼՂ բնակիչների հետ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
ադրբեջան
բրյուսել
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42344225_0:0:1484:1113_1920x0_80_0_0_494c7262cd0491f214821d5a22653f30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բրյուսել, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, իլհամ ալիև
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բրյուսել, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, իլհամ ալիև
Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունից մեր առաջարկած սկզբունքներով. Փաշինյան
11:47 13.09.2022 (Թարմացված է: 11:53 13.09.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և չեն ուզում դա քննարկել ՀՀ–ի հետ։ Նա բրյուսեյլան հանդիպումից մանրամասներ ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ–ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։
Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։
Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պահանջում է, որպեսզի ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։ «Արդյոք այս երկու խնդիրներից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ` իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձորով և ավարտվում են Երևանով։
Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա, ըստ վարչապետի, Ադրբեջանը հայտարարում է, թե այդ հարցով կբանակցի միջազգային կառույցների հետ` չի բացառվում նաև` ԼՂ բնակիչների հետ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին
շարունակում է լարված մնալ։