https://arm.sputniknews.ru/20220913/adrbejani-zinvats-uzheri-hardzakman-pastvov-qnnchakan-kvomiten-qreakan-gvorts-e-harucel-48120295.html
Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փաստով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փաստով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
Sputnik Արմենիա
ՔԿ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է նաև ՄԱԿ–ի կանոնադրությունը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T04:40+0400
2022-09-13T04:40+0400
2022-09-13T09:10+0400
հայաստան
ադրբեջան
ագրեսիա
քրեական գործ
հհ քննչական կոմիտե
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի հարձակման, ՀՀ սուվերեն տարածք ներխուժման, ՀՀ տարածքի ռմբակոծման փաստով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ վարելը և այլ պետության նկատմամբ ռազմական ագրեսիան (ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և 149-րդ հոդվածի 1-ին մաս)։ՔԿ–ն արձանագրում է, որ այդ գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն ՄԱԿ–ի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ սպառնալիքից:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:Սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ագրեսիա, քրեական գործ, հհ քննչական կոմիտե
հայաստան, ադրբեջան, ագրեսիա, քրեական գործ, հհ քննչական կոմիտե
Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փաստով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
04:40 13.09.2022 (Թարմացված է: 09:10 13.09.2022) ՔԿ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է նաև ՄԱԿ–ի կանոնադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի հարձակման, ՀՀ սուվերեն տարածք ներխուժման, ՀՀ տարածքի ռմբակոծման փաստով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ վարելը և այլ պետության նկատմամբ ռազմական ագրեսիան (ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և 149-րդ հոդվածի 1-ին մաս)։
ՔԿ–ն արձանագրում է, որ այդ գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն ՄԱԿ–ի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ սպառնալիքից:
Ադրբեջանի կողից հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետային-հրթիռահրետանային միջոցների, անօդաչու թռչող սարքերի կիրառումը, այդ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը ևս ՔԿ–ն գնահատում է որպես վերոհիշյալ միջազգային փաստաթղթի պահանջների խախտում։
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: