https://arm.sputniknews.ru/20220913/adrbejani-gvortsvoghutjunnerin-hasceakan-ardzaganq-e-petq-mirzvojany-khvosel-e-bvoreli-het-48199591.html
Ադրբեջանի գործողություններին հասցեական արձագանք է պետք. Միրզոյանը խոսել է Բորելի հետ
Ադրբեջանի գործողություններին հասցեական արձագանք է պետք. Միրզոյանը խոսել է Բորելի հետ
Sputnik Արմենիա
Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T16:52+0400
2022-09-13T16:52+0400
2022-09-13T16:59+0400
արարատ միրզոյան
ժոզեպ բորել
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կրակոց
սահման
զոհ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/13/42236765_0:0:1600:901_1920x0_80_0_0_a944a036b6e78dd81242af882db2d00c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է նախապես.դատախազությունը տվյալներ ունիՄիրզոյանը Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/13/42236765_107:0:1528:1066_1920x0_80_0_0_54fe2a30e0b28bf1ea15f996ad2fb129.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ժոզեպ բորել, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, սահման, զոհ, հայաստան
արարատ միրզոյան, ժոզեպ բորել, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, սահման, զոհ, հայաստան
Ադրբեջանի գործողություններին հասցեական արձագանք է պետք. Միրզոյանը խոսել է Բորելի հետ
16:52 13.09.2022 (Թարմացված է: 16:59 13.09.2022) Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Միրզոյանը Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։