https://arm.sputniknews.ru/20220913/adrbejanakan-stvorabazhanumnery-dzernarkel-en-dirqajin-arajkhaghacman-gvortsvoghutjunner-pn-48119549.html
Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ. ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ. ՊՆ
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T04:23+0400
2022-09-13T04:23+0400
2022-09-13T04:26+0400
ադրբեջան
հայաստան
ագրեսիա
հհ պաշտպանության նախարարություն (պն)
դիրքեր
https://cdn.am.sputniknews.ru/img/2328/63/23286387_0:0:1024:577_1920x0_80_0_0_1901dc7ebe8aeafd22998efd8e665a39.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 4–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Նրա խոսքով` ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր չափի հրաձգային զինատեսակներ։Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։Հայակական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2328/63/23286387_45:0:865:615_1920x0_80_0_0_08dc333f5894745841a65bccd906b02c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, ագրեսիա, հհ պաշտպանության նախարարություն (պն), դիրքեր
ադրբեջան, հայաստան, ագրեսիա, հհ պաշտպանության նախարարություն (պն), դիրքեր
Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ. ՊՆ
04:23 13.09.2022 (Թարմացված է: 04:26 13.09.2022) Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 4–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր չափի հրաձգային զինատեսակներ։
Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
«Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտերը շարունակվում են»,–ասաց նա։
ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հայակական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: