https://arm.sputniknews.ru/20220912/vat-vitshakum-e-mets-pvoser-ev-qarer-en-tumanjani-bnakichnery-pakel-ein-mijpetakan-tshanaparhy-48079480.html
Վատ վիճակում է` մեծ փոսեր և քարեր են. Թումանյանի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը
Վատ վիճակում է` մեծ փոսեր և քարեր են. Թումանյանի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը
Sputnik Արմենիա
6 գյուղերին սպասարկող ճանապարհը գրունտային է. այն 27-28 կիլոմետր է ձգվում։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T16:42+0400
2022-09-12T16:42+0400
2022-09-12T16:43+0400
լոռի
ճանապարհ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28107857_0:85:1000:648_1920x0_80_0_0_558acbc29c20943824a2f4bb2119b6a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Մ6 միջպետական ճանապարհը` պահանջելով վերանորոգել 6 գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Թումանյան համայնքի ղեկավարի օգնական Արման Մոսինյանը։Նրա խոսքով` հենց այդ ճանապարհից են օգտվում Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերի բնակիչները` այլընտրանքային ճանապարհ չկա։ Մոսինյանը նշեց` ճանապարհը ձգվում է 27-28 կիլոմետր։Թումանյան համայնքի ղեկավարի օգնականը հավելեց, որ բողոքի ակցիա անող գյուղացիների հետ զրուցելու է գնացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։«Մարզպետի հետ բնակիչները պայմանավորվածության եկան` որոշվեց, որ ընթացիկ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն, մինչև 1 ամսվա ընթացքում շինարարը հիմնովին կնորոգի և ասֆալտապատում կիրականացնի»,–ասաց նա։Մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո գյուղացիները բացել են ճանապարհը։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28107857_96:0:1000:678_1920x0_80_0_0_d1b213577cebb4fdefe47445a3ae813c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոռի, ճանապարհ, բողոքի ակցիա
լոռի, ճանապարհ, բողոքի ակցիա
Վատ վիճակում է` մեծ փոսեր և քարեր են. Թումանյանի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը
16:42 12.09.2022 (Թարմացված է: 16:43 12.09.2022) 6 գյուղերին սպասարկող ճանապարհը գրունտային է. այն 27-28 կիլոմետր է ձգվում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Մ6 միջպետական ճանապարհը` պահանջելով վերանորոգել 6 գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Թումանյան համայնքի ղեկավարի օգնական Արման Մոսինյանը։
«2021-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էին, որ արդեն գումար է հատկացվել ճանապարհների նորոգման համար, բայց երկար ժամանակ է` ոչ մի քայլ չի արվում։ Բնակիչների պահանջը տեղին է։ Ճանապարհն իրոք շատ վատ վիճակում են` մեծ փոսեր են, քարեր, այսինքն` գրունտային ճանապարհ է, բայց շատ վատ վիճակում գտնվող»,–ասաց Մոսինյանը։
Նրա խոսքով` հենց այդ ճանապարհից են օգտվում Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերի բնակիչները` այլընտրանքային ճանապարհ չկա։ Մոսինյանը նշեց` ճանապարհը ձգվում է 27-28 կիլոմետր։
Թումանյան համայնքի ղեկավարի օգնականը հավելեց, որ բողոքի ակցիա անող գյուղացիների հետ զրուցելու է գնացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
«Մարզպետի հետ բնակիչները պայմանավորվածության եկան` որոշվեց, որ ընթացիկ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն, մինչև 1 ամսվա ընթացքում շինարարը հիմնովին կնորոգի և ասֆալտապատում կիրականացնի»,–ասաց նա։
Մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո գյուղացիները բացել են ճանապարհը։